«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է բազմակի վնասվածքներով տեղափոխված 1 տարեկան երեխա
Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով․ հայտնում են ԲԿ-ից։
«Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- ասված է հայտարարության մեջ։
