Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Սիրուշոն YouTube-ում թողարկել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը։ Երգչուհին ինստագրամյան իր էջում սեւ ու սպիտալ տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով երգի նոր տարբերակից փոքրիկ հատված, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։ Մի քանի վայրկյան տեւողությամբ տեսանյութն արդեն դիտվել է մոտ կես միլիոն անգամ։
