Սիրելի հայրենակիցներ ու ֆեյսբուքյան ընկերներ անձնական էջս նորից արգելափակել են 30 օրով

Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի ու Մոնթե Մելքոնյանի շիրիմների մոտ նկարները ֆեյսբուքում տեղադրելու համար, սպամերի արդյունքում էջս արգելափակել են։
Մշտապես կա այլընտրանքային տարբերակ, այո’, մի էջս արգելափակելու դեպքում կարող եմ բացել երկրորդը, երրորդը, չորրորդն ու այդպես շարունակ, բայց երեւույթն ուղղակի անտանելի է։
Այսինքն այսօր մեր օրերում հայրենիքը սիրելու, հաղթանակած հերոսներին շնորհակալ լինելու ու հայրենասիրական ոգին սոցիալական ցանցերում տարածելու բոլոր քայլերը դարձել են դատապարտելի։
Ես ցավում եմ, որ մենք ապրում ենք այսպիսի դժվար օրերում, սակայն մշտապես ասել եմ եւ հիմա էլ կասեմ, որ հայրենիքն իմ մեջ սպանել չեք կարող…
Ես չեմ ընդունում կեղծ խաղաղասիրական նկրտումները թշնամու հետ։ Ինձ համար թուրքը՝ եղել է, կա ու շարունակելու է մնալ թշնամի, քանի որ դա հարյուրավոր տարիների ընթացքում է ապացուցվել։
Ինչքան էլ, որ ժխտեք ցեղասպանության փաստը, նույն թուրքը հայ մայրերին ստիպել է ուտել սեփական երեխաներին, պատերազմների ընթացքում գլխատել է հայ զինվորներին, խաղաղ բնակչության տներն է մտել ու կտրել ականջները…
Հրաժարվել այս ամենից ու ասել, որ հիմա նոր խաղաղասիրական շրջափուլ ենք մտնու՞մ ամենաքիչը անասուն լինելու մասին է վկայում։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )