Սեքսը քնից առաջ կօգնի լավ քնելուն

Եթե արթնանում եք գիշերվա կեսին, ապա սեքսը կարող է լավ քնի բանալի դառնալ: Մասնագետները պարզել են, որ նրանք, ովքեր քնելուց անմիջապես առաջ սեքսով են զբաղվել, անհամեմատ ավելի հազվադեպ են արթնացել դրանից հետո:

Թեեւ ավստրալացի գիտնականները չեն կարողացել ստույգ հաստատել, թե ինչու է դա տեղի ունենում, նրանք ենթադրել են, որ լավ ինքնազգացողության հորմոնների հետօրգազմային աճն օգնում է մարդկանց լավ քնել:

Նրանք նաեւ նշել են, որ քնի համար սեքսի առավելությունները հատկապես ուժեղ են կանանց մոտ:

Իր տեսակի մեջ առաջին փորձի ժամանակ գիտնականները հավաքագրել են յոթ հետերոսեքսուալ զույգերի՝ միջինը 26 տարեկան, եւ նրանց համար սահմանել սեքսի եւ քնի խիստ ժամանակացույց:

11 գիշերվա ընթացքում մասնակիցները յոթ գիշեր ձեռնպահ են մնացել սեքսից, երկու գիշեր ձեռնաշարժությամբ են զբաղվել, իսկ վերջին երկու գիշերները սեքսով զբաղվել են իրենց զուգընկերոջ հետ:

Միջին հաշվով, մասնակիցները զեկուցել են, որ ձեռնաշարժությամբ են զբաղվել միջինը 19 րոպե, սեքսով զբաղվել են 33 րոպե յուրաքանչյուր փուլում:

Sleep tracker-ի տվյալները ցույց են տվել, որ երբ կամավորները սեքսով են զբաղվել, նրանք գիշերվա ընթացքում արթնացել են միջինը ընդամենը 16 րոպե։

Եվ հակառակը, ձեռնպահ մնալու գիշերները նրանք արթուն են մնացել միջինը գրեթե 23 րոպե։

Փորձագետները նաեւ պարզել են, որ նրանց քնի արդյունավետությունը, տերմին, որը վերաբերում է գիշերվա ընթացքում անկողնում անցկացրած ընդհանուր ժամանակին, նույնպես բարելավվել է 2 տոկոսային կետով՝ հասնելով 93,4 տոկոսի, ինչը վկայում է ավելի հանգիստ գիշերվա մասին:

Հեղինակները նշել են, որ ցանկացած տեսակի սեռական ակտիվության ազդեցությունը քնի վրա ավելի ուժեղ է թվում կանանց մոտ:

Թեեւ հետազոտությունը չի կարողացել չափել դա ուղղղակիորեն, հետազոտողները հայտնել են, որ կասկածում են, որ սեքսի ժամանակ արտադրվող հորմոնները, ինչպիսին են օկսիտոցինը, պրոլակտինը եւ էնդորֆինները, օգնել են մասնակիցներին քնել։

Share This