Սեռական զուգընկերների որ թիվն է համարվում «նորմալ»
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե սեռական զուգընկերների որ քանակն է համարվում սոցիալապես ընդունելի տղամարդկանց և կանանց համար։
«Սոցիալական հոգեբանական և անհատականության գիտություն» ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ տղամարդկանց համար սեռական զուգընկերների «իդեալական» թիվը կյանքի ընթացքում 4-ից 5 է, որոնցից 2-3-ը պատահական սիրային կապեր են։ Պարզվել է նաև, որ տղամարդկանց առաջին սեռական փորձը ամենից հաճախ տեղի է ունենում 18-ից 20 տարեկանում։
Կանանց համար այս «կախարդական թիվը» ավելի ցածր է՝ 2-3 զուգընկեր, որոնցից միայն 1-2-ն են պատահական հարաբերություններ։ Կանայք սովորաբար առաջին սեռական հարաբերությունն ունենում են 16-ից 18 տարեկան հասակում։
Ինչո՞ւ են այս թվերը կոչվում «իդեալական»։ Պատասխանը կանխատեսելի է. որքան փոքր է «քանակը», այնքան քիչ է հանրային դատապարտում։ Որքան բարձր է թիվը, այնքան ավելի շատ են դատապարտում։
Հետաքրքիր է, որ այս թվերը բավականին ցածր են թվում մեկ այլ հարցման համեմատ. LELO-ի համար Talker Research-ի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն, միջին ամերիկացին իր կյանքի ընթացքում ունենում է 14 սեռական զուգընկեր։
«Տղամարդկանց և կանանց սեռականության վերաբերյալ հասարակական ընկալումներում կան ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ։ Այնուամենայնիվ, տարածված ենթադրություններին հակառակ, տղամարդկանց և կանանց մոտ սեռական ակտիվության չափավոր, այլ ոչ թե չափազանց ցածր կամ բարձր մակարդակն է ամենաշատը գնահատվում», – նշում են ուսումնասիրության հեղինակները։
Նաև նշվում է, որ տղամարդկանց հաճախ քննադատում են բավարար սեռական փորձ չունենալու համար, ինչը միայն մեծացնում է նրանց վրա ճնշումը։ Միևնույն ժամանակ, կանայք դեռևս դատվում են «չափազանց շատ» զուգընկերներ ունենալու համար, ինչը ընդգծում է, որ երկակի ստանդարտները դեռևս գոյություն ունեն։
Անցյալ աշնանը անցկացված մեկ այլ ուսումնասիրություն ցույց տվեց, որ հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր չորրորդ ամերիկացի թաքցնում է զուգընկերների «քանակը»։
