Սարկոզին տնային կալանքի է ենթարկվել, որն անցկացնելու է էլեկտրոնային ապարանջանով. ԶԼՄ

Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել է, որ մեկ տարվա բանտարկության փոխարեն  Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կալանքը կարող է անցկացնել տանը՝ էլեկտրոնային ապարանջանով, տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը։

Այսօր Փարիզի վերաքննիչ դատարանը երկրի նախկին նախագահին դատապարտել է երեք տարվա բանտարկության, որոնցից երկուսը՝ պայմանական, «գաղտնալսման գործով»։ Սա աննախադեպ դատավճիռ է Ֆրանսիայի նախագահի հանդեպ։

2021թ. մարտին Փարիզի դատարանը որոշում էր կայացրել այսպես կոչված գաղտնալսման գործով, որը վերաբերում է 2014թ.՝ Սարկոզիին մեղավոր ճանաչելով կոռուպցիայի եւ ազդեցության չարաշահման մեջ եւ նրան դատապարտելով երեք տարվա բանտարկության, որոնցից երկուսը՝ պայմանական։ Կոռուցպիայի մեջ մեղավոր են ճանաչել նաեւ Էրզոգին եւ Ազիբերին։

Share This