Ռուսաստանում Boieng-ը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով
Boieng 737 օդանավը, որը Նովոսիբիրսկից Մոսկվա էր մեկնում, վերադարձել է մեկնման օդանավակայան շարժիչի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Boieng 737-800 օդանավը վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայանում: Mash Siberia Telegram ալիքի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 176 ուղեւոր։
Ինքնաթիռը պատկանում է S7 Airlines-ին (Սիբիր)։
