Ռուսաստանում 327 ուկրաինական ԱԹՍ է խոցվել՝ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, հուլիսի 1-ի 20:00-ից մինչև հուլիսի 2-ի 07:00-ը Մոսկվայի ժամանակով հակաօդային պաշտպանության միջոցները որսացել և խոցել են ինքնաթիռային տիպի 327 ուկրաինական ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Նրանցից մի քանիսը խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Սարատովի, Տամբովի, Տուլայի մարզերում, Մոսկվայի շրջանում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա։

Ռոստովի մարզում գիշերը վեց շրջանում ոչնչացվել է ավելի քան 25 ԱԹՍ, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Բելգորոդում՝ Ուկրաինայի ԶՈւ հարվածի հետևանքով, մեկ տղամարդ է մահացել, ևս երկուսը տուժել են. Մալակեևոյում ԱԹՍ-ն հարվածել է մասնավոր տան, մահացածի կինը ստացել է ականջային բարոտրավմա և քերծվածքներ ու հրաժարվել հոսպիտալացումից։

Share This