Ռուսաստանում «սմուտայի» նախօերին Ադրբեջանը Հակարիի կամրջին բետոնապատնեշ տեղադրեց
Ռուսաստանում «սմուտայի» նախօերին Ադրբեջանը Հակարիի կամրջին բետոնապատնեշ տեղադրեց։ Երբ «վագներականները» Մոսկվայի ճանապարհին էին, Բաքուն կազմակերպեց հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների՝ դեպի Լաչինի եւ «սահմանային անցակետ» շրջայց։ Հունիսի 24-ի կեսօրվա կողմ Իլհամ Ալիեւը Միլլի մեջլիսի պատգամավոր Հասանգուլիեւի շուրթերով հայտարարեց, որ Ադրբեջանը «պետք է սատարի Ռուսաստանի օրինական կառավարությանը»։ (Ոչ թե՝ Պուտինին, այլ՝ օրինական կառավարությանը, ոչ թե սատարում է, այլ պետք է սատարի, իսկ թե օրինական իշխանություն ով է կամ ով կարող է լինել՝ այդ պահին դեռեւս հստակ չէր)։Հունիսի 25-ին, Պրիգոժինի «հանձնվելու» հաջորդ օրը ՄԿԽԿ-ին թույլատրվեց Ստեփանակերտից Երեւան բուժառուներ տեղափոխել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԿԽԿ-ին է վերապահում նաեւ Արցախ սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներկրման առաքելությունը։ Ի՞նչ էր սպասվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին, եթե «Ահմադ»-ը եւ «Վագները» Դոնի Ռոստովում մարտի բռնվեին։ Ի դեպ, մի քանի օր առաջ Թաթարստանի ղեկավար Մեննիխանովը բացել էր Կազան-Զանգելան ուղիղ չվերթը։
