Ռուսաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկության փուլը
Ռուսաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկության փուլը: Վաղաժամ քվեարկություն կանցկացվի դժվարամատչելի և հեռավոր վայրերում: Ըստ ռուսական աղբյուրի.
«Կամչատկայում մոտ 30 հազար մարդ կկարողանա վաղաժամ քվեարկել։ Նրանց թվում են եղջերապահները, օդերեւութաբանական կայանի աշխատակիցները, փարոսապահները և հեռավոր ֆորպոստերի զինվորականները: Ավելի քան 120 ընտրատեղամասեր կգործեն կլինեն նավաստիների և ձկնորսների համար: Յակուտիայում վաղաժամ քվեարկության ժամանակ նախատեսվում է ընդգրկել 12,9 հազար ընտրող, Չուկոտկայում՝ ավելի քան 4 հազար, Կոլիմայում՝ մոտ 15 հազար, Ամուրի շրջանում՝ ավելի քան 5 հազար, Պրիմորիեում պատրաստվել է 4,4 հազար քվեաթերթիկ եւ այլն»։
