Ռուսաստանի <<Վիցե-միսս գեղեցկուհի 2017>> ճանաչված Եվգենիա Սմետանինան պատմել է, թե ինչ վիճակում է գտնվում սարսափելի վթարից հետո
ՌԴ Տամբով քաղաքի բնակչուհի Եվգենիա Սմետանինան, որը 2017-ին անցկացված «Ռուսաստանի գեղեցկուհի» («Краса России») մրցույթում «Վիցե-միսս» է ճանաչվել, ծանր վիճակում է գտնվում Մինսկում տեղի ունեցած ավտովթարից հետո: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Եվգենյան հայտնել է, որ իրեն մի շարք վիրահատություններ են սպասվում:
«Վիճակս ծանր է. թոքիս մեջ խողովակ կա, ողջ մարմինս կոտրված է: Ինձ պետք է բառացիորեն «հավաքել»: Մի շարք վիրահատությունների եմ սպասում»,- ասել է Սմետանինան: Այժմ նա գնտվում է Մինսկի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի հանրապետական գիտական կենտրոնում:
Նա արդեն երկու վիրահատություն է տարել: Առաջիկա երեքշաբթի աջ ոտքի ևս մեկ վիրահատության կենթարկվի: Վիրահատություններից հետո նրան վերականգնողական բուժում է անհրաժեշտ լինելու:
Ավտովթարը տեղի է ունեցել Բելառուսի Մինսկի մարզի Բորիսովսկ շրջանում: Աղջկա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, սակայն դրա մասին հայտնի չի եղել, քանի որ նա շատ ծանր վիճակում էր գտնվում:
Նա երթևեկելիս է եղել Մոսկվայից Մինսկ ուղևորվող միկրոավտոբուսով, որի վարորդն առավոտյան ժամին քնել է ղեկին, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը բախվել է հանդիպակաց գոտիով երթևեկող բեռնատարին:
