Նիգերիայի ընտրանու հետ խաղում Նեյմարը վնասվածք է ստացել
Armsport-ը գրում է.
ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Նիգերիայի հավաքականի հետ ընկերական խաղում: 27-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է խաղի 12-րդ րոպեին:
Խաղադաշտը լքելիս ֆուտբոլիստը բռնել է ձախ ազդրի վերին մկանը: Նրա փոխարեն խաղը շարունակել է «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն: Բրազիլիա – Նիգերիա խաղը կայանում է Սինգապուրում:
