Ռուսական ուժերը ռմբակոծում են Կիեւը, Օդեսան եւ այլ քաղաքներ
Ուկրաինական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, ռուսական զինված ուժերը ռմբակոծում են Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներ, այդ թվում նաեւ՝ մայրաքաղաք Կիեւը։ Խարկովում, Լվովում, Օդեսայում եւ Կիեւում որոտացել են հզոր պայթյուններ։ Ուկրաինական կողմը նշում է, որ ամենայն հավանականությամբ գործում են նաեւ հակաօդային պաշտպանության համակարգերը։ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ գրել է ավելի ուշ, որ Կիեւում կրկնակի պայթյուններ են որոտացել։ Նա հորդորել է կիեւցիներին մնալ ռմբապաստարաններում։ Պոդոլսկի շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, վառվում է պահեստային շինություն։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն էլ հայտնել է, որ քաղաքում պայթյունների արդեն երրորդ ալիքն է որոտում։ Լվովում, որը գտնվում է Արեւմտյան Ուկրաինայում, հրդեհ է բռնկվել կրիտիկական կարեւության օբյեկտում։ Ռուսական ուժերի հարձակման թիրախում են եղել նաեւ Խմելնիցկու, Կոնտոպի եւ Սումսկի մարզերում գտնվող օբյեկտներ։

Ввод
Вы отправили
Արմ
Ввод
Вы отправили
Քաղաք խառն է
Отправлено
Ввод
Написать в Ар Ян
