Ռուբինյանը հույս ունի, որ թուրքական կողմը կպահի պայմանավորվածությունը
«Այս պահին էլ թուրքական կողմի հետ գործընթաց կա, ըստ անհրաժշետության խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, գործընթացը կանգնած չէ»,- ասուլիսում ասաց Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա։
Ռուբինյանը հայտնեց, որ վերջին պայմանավորվածությունը եղել է զբոսաշրջային սեզոնի սկզբում ցամաքային սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձնաց համար։
«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, և շատ շուտով կավարտենք»,-ասաց նա։
Ռուբինյանը հույս հայտնեց, որ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունը և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն։
