Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները:

Share This