«Ռեալ Սոսյեդադ»-ը հայտնել է՝ երբ Արսեն Զախարյանը կվերադառնա ընդհանուր խումբ

Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հաջորդ շաբաթ կվերադառնա ընդհանուր խումբ, Матч ТВ-ին հայտնել են իսպանական ակումբի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ 20-ամյա Զախարյանը մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Պարի Սեն Ժերմեն»-ի դեմ պատասխան հանդիպումը։

«Զախարյանի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, հաջորդ շաբաթ նա կմարզվի ընդհանուր խմբում»,-  հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։

Share This