Ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ վթարային աշխատանքների պատճառով ս.թ. հունիսի 15-ին կդադարեցվի ջրամատակարարումը՝ գ. Քասախի Մուշ թաղամասում՝ 10:00-18:00, Նոր Հաճն քաղաքում՝ 10:30-13:00, ք. Արմավիրում՝ Մ. Բաղրամյանի 18-20, 22 զույգ շենքերում՝ 10:30-18:00:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
