Պրեմիերա՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կրտսեր հանդիսատեսի համար սպասվում է նոր, գունեղ ու մասշտաբային ներկայացում՝ «Ռատատույ» մեկ գործողությամբ բեմադրությունը՝ ըստ Բրեդ Բյորդի։ Բեմականացումը` Արմինե Բոյաջյանի և Նարեկ Մանուչարյանի։ Ռեժիսորն է Ժիրայր Գաբրիելյանը։

Ներկայացումը ապրիլի 11-ին, 12-ին և 26-ին  է։

Երիտասարդ առնետ Ռեմին ֆրանսիական խոհանոցի մեծ սիրահար է։ Նա անցնում է բազմաթիվ ու բազմապիսի փորձությունների միջով, մինչև որ կարողանում է դառնալ հայտնի խոհարար…. թեպետ փորձությունները դրանով էլ չեն ավարտվում։

Թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ Վանաձորի դրամատիկական թատրոնը  ապրիլին նաև հյուրախաղեր ունի Հայաստանի տարբեր շրջաններ։ Թատրոնը ապրիլի 6-ին Գյումրիում հանդես կգա Հովհաննես Թումանյանի «Անուշ» ներկայացմամբ, իսկ ապրիլի 18-ին Գավառի դրամատիկական թատրոնում կմասնակցի ԿԳՄՍ նախարարության կողմից սկսած թատերական երկամսյակին, ներկայացնելով «Խոսիր ինձ հետ» ներկայացումը։

Share This