Պուտինի յուրօրինակ նվերը Նեթանյահուին
Պուտինի յուրօրինակ նվերը Նեթանյահուին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանում իր պատիժը կրող Իսրայելի քաղաքացի երիտասարդ աղջկա՝ Նաամի Իսահարի ներում շնորհման մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Նաամի Իսահարի մայրը Պուտինին դիմել էր, երբ ՌԴ նախագահը Երուսաղեմ էր այցելել եւ հանդիպել Իսրայելի վարչապետի հետ։ Սա, ըստ էության յուրօրինակ նվեր է Իսրայելի վարչապետին եւ ժեստ, որը ընդգծում է ռուս-իսրայելական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։ Դեռ հանդիպման ժամանակ Պուտինը Նաամիի մորն ասել էր, որ ամեն բան լավ կլինի։ Իսրայելի վարչապետն արդեն իր երախտագիտության խոսքն է արտահայտել Պուտինին՝ Իսահարի ներման համար, հատուկ հայտարարությամբ հանդես գալով։
