Պուտինը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է զանգահարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելու նրան Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպել։
«Վաղը զրույց ունենք նախատեսված Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ, ես ուզում եմ խնդրել նրան նման հնարավորություն ընձեռել Թուրքիայում բանակցություններ վարելու համար: Հուսով եմ, որ նա կհաստատի իր ցանկությունը՝ նպաստել Ուկրաինայում խաղաղություն փնտրելուն», – ասել է Պուտինը Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ:
