Պոլսո Հայոց պատրիարքը և Էրդողանը քննարկել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հունիսի 8-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպես նաև պատգամավոր Սևան Սվաջըօղլուն, հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Իսքենդերունի Ս. Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Ս. Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների շուրջ։
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ցուցաբերած հետաքրքրության համար հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և նրան առողջություն ու հաջողություն մաղթել։
