Պետք է վստահել Ծառուկյանի փորձին՝ տնտեսական ցնցումներից խուսափելու համար

Մինչ կառավարությունը արտկարգ դրություն է մտցնում եւ այն կիրառում միայն լրատվամիջոցներին ճնշելու, ազատ խոսքը սահմանափակելու համար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ սպասվում է տնտեսական ճգնաժամ եւ հարկ է քայլեր ձեռնարկել կանխելու համար տնտեսական ճգնաժամը։ Այսօր լրագրողների հետ շփման ժամանակ ԲՀԿ առաջնորդը անդրադարձել էր նաեւ այդ հարցին, ասելով, որ պետք է ժամանակին իրեն լսեին, վստահեին իր տնտեսական հոտառությանը։ Այդ դեպքում արդեն, երկրում կլիներ այն իրավիճակը, ինչ որ Բելառուսում է , այսինքն պետությունը կապրեր բնականոն հունով, առանց արտակարգ վիճակի եւ սահմանափակումների։ Հերթական անգամ ենք ականտես լինում, թե ինչպես մի կողմից իշխանությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ընդամենը ստատուսներ է գրում ֆեյսբուքյան հարթակում կամ ուղիղ եթերներ է մտնում ու խոսում միայն, իսկ մյուս կողմից, գործարար հոտառություն եւ մեծ փորձ ունեցող Գագիկ Ծառուկյանն ռեալ քայլեր է առաջարկում, երկիրը տնտեսական ցնցումներից զերծ պահելու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )