Պատմության մեջ առաջին անգամ Շվեդիայում կին վարչապետ է ընտրվել

Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ նախարարների կաբինետը կգլխավորի կին։ Չորեքշաբթի խորհրդարանը հաստատել է Մագդալենա Անդերսոնի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, հյատնում է euronews.com-ը։

Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդի օգտին քվեարկել է 117 պատգամավոր, դեմ՝ 174 ընդդիմադիր, մնացածը ձեռնպահ են մնացել։

Նախկինում Մագդալենա Անդերսոնը եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի միջազգային արժութային և ֆինանսական կոմիտեի նախագահ և Շվեդիայի ֆինանսների նախարար՝ դառնալով նաև այս նախարարությունը գլխավորող առաջին կինը։

Շվեդիայի նախկին վարչապետ Ստեֆան Լոուենը հրաժարական է տվել նոյեմբերի 10-ին։ Նա բազմիցս անվանել է իր կառավարությունը «ֆեմինիստական» և այնպիսի կառավարություն, որտեղ գենդերային հավասարությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )