Պատասխանը մեկն է․ որովհետև Հայաստանի Հանրապետությունը վարչապետ-ԱԳՆ միասնությամբ ոչ մի գործուն քայլ չի իրականացնում

Արցախի անմարդկային պաշարման և շրջափակման, Հայաստանի և Արցախի սահմաններում, զավթված տարածքներում մեր զինվորների և խաղաղ բնակիչների, գյուղատնտեսությամբ, շինարարությամբ և հանապազօրյա աշխատանքով զբաղվող քաղաքացիական բնակչության վրա պարբերաբար կրակող, մահասփյուռ ազեր-թուրքական ռազմական-հարձակողական գործողությունների այս ողջ ընթացքում շատերը հնչեցնում են միակ տանջող հարցը՝ ինչո՞ւ միջազգային կազմակերպությունները, կոչ-հորդոր-դիմումներից և խոսքային պահանջներից բացի, հասցեական պատժամիջոցների չեն դիմում ցեղասպան ադրբեջանի դեմ, ինչո՞ւ ՄԱԿ-ը Հաագայի դատարանի վճռի կատարման համար գործուն քայլեր չի ձեռնարկում։ Պատասխանը մեկն է․ որովհետև Հայաստանի Հանրապետությունը վարչապետ-ԱԳՆ միասնությամբ ոչ մի գործուն քայլ չի իրականացնում․ լռություն, այսինքն՝ անգործունեություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և համանման ազդեցության լծակներ ունեցող բոլոր ենթակառույցներում՝ դրան գումարած վարչապետի ապշեցուցիչ համառ շտապողականությունը Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու հնարավոր բոլոր միջազգային հարթակներում։ Փաշինյանական այս հանձնվողականությունն արդեն զարմացրել և մտահոգել է ՀՀ եվրոպացի, ռուս և ամերիկացի գործընկերներին։ Երբ ռազմական ագրեսիայի, ցեղասպանության ենթարկվող պետության ղեկավարությունն իր միջազգային դիվանագիտական ցանցով լռում և համակերպվում է, բանակը կազմալուծած, օտար պետությունների և միջազգային կառույցնեերի ներկայացուցիչները չեն պատժելու ցեղասպան զավթիչին, սպասելու են․․․․․
Share This