Պավել Դուրովը նախազգուշացրել է WhatsApp օգտագործողներին՝ հնարավոր վտանգների մասին

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը իր տելեգրամ-ալիքում ներկայացրել է, թե ինչու WhatsApp օգտագործելը վտանգավոր է։ Դուրովը նշել է, որ օգտատերերը սարքի փոփոխման դեպքում ցանկանում են պահպանել իրենց նամականու ռեզերվային պատճենները՝ ամպային պահեստարանում, որը չի կոդավորվում։ Այդ մասին վկայում է այն, որ Apple-ը հրաժարվել է կոդավորել iCloud-ի տվյալները ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ճնշման տակ։
Բացի այդ, վտանգի աղբյուր կարող են լինել բեկդորները, որոնք միտումնավոր կերպով մշակողների կողմից խոցելիություն առաջացնող ներդրված կոդեր են։ Դուրովը նկատել է, որ տվյալների կոդավորումը միշտ չէ, որ ձեռնտու է իրավապահներին, որոնք ստիպում են ծրագրավորողներին ներդնել խոցելիություն ապահովող տարբեր հավելվածներում։ WhatsApp-ում նման տասներկու բեկդոր է հայտնաբերվել։ Բացի այդ, թերի է նաեւ WhatsApp-ի կոդավորումը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )