Չարենցավանի համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից արժանացել է հատուկ վկայականի

Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի կողմից արժանացել է հատուկ վկայականի՝ առաջնորդության, արդյունավետ գործընկերության,  համայնքների կայուն ու ներառական զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի,  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հետ համագործակցության և համայնքային համաֆինանսավորման շրջանակում իրականացված նախաձեռնությունների արդյունքում։

✔Հիշեցնենք, որ Չարենցավանի համայնքի աշխատակազմը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) գործընկերն է։ Համագործակցության շրջանակում համայնքում իրականացվել և շարունակում են իրականացվել մի շարք կարևոր ծրագրեր։

Share This