Էս ի՞նչ բանա, արա». Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողներին

«Հերիք է աջ ու ձախ սխալ տեղեկություն տարածեք։ Էս ի՞նչ բանա, արա»,-  ի պատասխան լրագրողների հարցերին նախօրեին Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը ադրբեջանցու կողմից հատելու դեպքի մասին,  ասաց ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Մասնավորապես, լրագրողը փորձում էր ճշտել երեկ տարածված տեղեկությունը, որ երկու ադրբեջանցի են  հատել սահմանը, իսկ ԱԱԾ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Ա.Քոչարյանը նշեց, որ ինչ եղել է, մանրամասն երեկ տեղեկություն տարածվել է, «էլ ինչ եք կեղծ տեղեկություն տարածում»։

Share This