Ուկրաինա է հասել ամերիկյան զենքի երկրորդ խմբաքանակը
ԱՄՆ-ի ռազմական օգնության երկրորդ խմբաքանակն է հասել Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն իր թվիթերյան էջում։
Ավելի քան 80 տոննա սպառազինությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի օդանավակայանում։
