Ուկրաինա է ժամանել ամերիկյան ռազմական օգնությամբ բեռնված 5-րդ ինքնաթիռը

Ուկրաինա է ժամանել ամերիկյան ռազմական օգնությամբ բեռնված 5-րդ ինքնաթիռը։ Ուկրաինան ստացել է ևս 84 տոննա պաշտպանական զենք և զինամթերք։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Բորիսպոլի օդանավակայանում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ-ից զենքի հերթական խմբաքանակը։

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հաստատել է, որ մոտ օրերս Ուկրաինա կուղարկվի ռազմական օգնությամբ հերթական ինքնաթիռը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )