Ուգանդայում մահացել է աշխարհի երբեմնի ամենաերիտասարդ միապետը՝ 34-ամյա Ռուկիդի IV-ը

Ուգանդայի Թորոյի թագավորության միապետ Օյո Նյիմբա Կաբամբա Իգուրու Ռուկիդի IV-ը մահացել է 34 տարեկանում։ Նրա մահվան մասին հայտնել է Թորոյի թագավորության վարչապետ Քելվին Արմսթրոնգ Ռվոմիիրե Ակիիկին։

Ռուկիդի IV-ը պատմության մեջ մտել էր որպես աշխարհի ամենաերիտասարդ գործող միապետը․ նա գահ բարձրացավ ընդամենը 3 տարեկանում՝ 1995 թվականին, հոր մահից հետո։

Թագավորը մահացել է օգոստոսի 27-ի երեկոյան՝ մոտավորապես ժամը 22։00-ին, Միացյալ Նահանգներում բուժում ստանալու ընթացքում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նրա մահվան պատճառը չի նշվում։ Վերջին օրերին Թորոյի թագավորությունը հայտնել էր, որ միապետը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հանրությանը կոչ էր արել աղոթել նրա առողջության համար։

Share This