Որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին․ պատմության այս օրը (04 հունիս)

1921-ին որոշվել է Լեռնային Ղարաբաղը միացնել ՀՍԽՀ-ին, ինչին դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ հարցի վերջնական լուծումը փոխանցելու պահանջով ՌԿ(բ)Կ կենտկոմ Մոսկվա։ 1918-ին Բաթումում կնքված պայմանագրով Հայաստանին տրվել է Երևանի նահանգի կեսը՝ մոտ 6 հազար քառ. կմ տարածք։

1679-ին Գառնիում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ։ 1905-ին ծնվել է թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վարդան Աճեմյանը, 1906-ին՝ հայ խորհրդային քիմիկոս Հովհաննես Կնունյանցը։

1989-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում ճնշվել է ուսանողական հանրահավաքը, 1934-ին վախճանվել է Մարի Կյուրին։ 2002-ին հայտնաբերվել է Քվավար տրանսնեպտունային մարմինը, 2021-ին Ադրբեջանը տեղեկացրել է Քարվաճառում ականի պայթյունից երկու լրագրողի մահվան մասին։

Share This