Որն է կարմիր մսի` առողջության համար անվնաս չափաբաժինը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ներկայացրել է՝ որն է կարմիր մսի գործածության անվնաս չափաբաժինը։

Նրա խոսքով՝ մսի կարմիր տեսակները՝ խոզի միսը, տավարի միսն ու գառան միսը խորհուրդ չի տրվում օգտագործել ամեն օր։

Ինչպես ընդգծել է մասնագետը, եթե նախկինում միսը համարվում էր սրտամկանի և արյունատար անոթների համար ոչ առողջարար մթերք, ապա այժմ բժիշկների շրջանում այս հարցի շուրջ լուրջ քննարկումներ են ընթանում։

Սակայն, այնուամենայնիվ, մասնագետը նախազգուշացրել է, որ սննդակարգում կարմիր մսի հաճախակի գործածությունը համարվում է աղիների քաղցկեղի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկային գործոններից մեկը, ուստի այս մթերքը հարկավոր է կիրառել հնարավորինս հազվադեպ։ Ինչպես նշել է Մյասնիկովը, առողջությանը չվնասելու համար կարմիր միսը հարկավոր է օգտագործել շաբաթական երեք անգամից ոչ հաճախ։

Share This