Ոտքերի ցավը կարող է <<հուշել>>,որ սրտի հետ ինչ որ բան այն չէ․ գիտնականներ
Գերմանացի գիտնականները պարզել են, որ ոտքերի ցավը կարող է «հուշել» որ մարդը ենթակա է սրտի տագնապի ռիսկին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Deutsche Herzstiftung ֆոնդի գիտնականների կատարած բացահայտումը։ Մասնագետները նշում են, որ քայլելիս, երբ առկա է ոտքերի ցավ այն աստիճան, որ հաճախ մարդը ստիպված է լինում կանգ առնել, ապա անհապաղ պետք է դիմել բժշկի եւ անցնել սրտի հետազոտություն, քանի որ հնարավոր է ստորին վերջույթների անոթների աթերոսկլերոզի նախանշաններ լինեն։
