Ոսկու գինը հասել է ռեկորդայինի՝ մեկ ունցիան 4 300 դոլար

Ոսկին նոր պատմական ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով մեկ ունցիան 4 300 դոլարը, ԱՄՆ բանկերի խնդիրների եւ ԴՊՀ տոկոսադրույքների նվազման ակնկալիքների ֆոնին։ Մետաղը ցուցադրել է մեկ շաբաթում լավագույն աճը վերջին հինգ տարիների ընթացքում, տեղեկացրել է Reuters-ը։

Մետաղի սփոթային արժեքը ավելացել է 0,3 տոկոսով՝ հասնելով 4 336,18 դոլարի, իսկ աճուրդների ընթացքում բարձրացել է մինչեւ մեկ ունցիան 4 378,69 դոլար։

Մեկ շաբաթում ոսկին թանկացել է մոտ 8 տոկոսով, ինչն ամենամեծ աճն է վերջին հինգ տարիներին։

Վերլուծաբանները այս բարձրացումը կապում են ներդրողների տագնապի հետ՝ ամերիկյան տարածաշրջանային բանկերի խնդիրների, առեւտրային վեճերի եւ տոկոսադրույքների նոր իջեցումների ակնկալիքների պատճառով։

Share This