Ոչ թե 3, այլ 13 միլիոն ենք. ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը միացավ Ջահերով երթին

Երեւանում է ֆրանսահայ երգիչ, դերասան ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ՝ հանրահայտ աստղ, որը ոչ միայն ձայն ունի, այլ նաեւ ազգային ոգի: «Իրավունք»-ի տեսախցիկը ֆիկսել է, որ նա հազարավոր հայորդիների հետ մասնակցեց  Ջահերով երթին՝ Հանրապետության հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդ։ Ի դեպ, սա նրա առաջին մասնակցությունը չէր։ Դեռեւս 2016 թվականին, երբ նա առաջին անգամ միացավ Ջահերով երթին, «Իրավունք»-ի հետ զրույցում նշել էր, որ իր պարտքն է համարում միանալ այն հազարավոր մարդկանց, ովքեր Երեւանի կենտրոնից մինչեւ Ծիծեռնակաբերդի բարձունքն են գնում ոտքով ու իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1,5 միլիոն նահատակներին:

«Ինձ համար շատ կարեւոր է այս ամենըորովհետեւ իմ պապիկս՝ Նշանն էլ է 1915 թվականի միջով անցել: Ցեղասպանության ժամանակ պապիկս ընդամենը 6 տարեկան է եղել եւ բախտի բերմամբ է մազապուրծ եղել ԽարբերդիցՆա ինձ է փոխանցել հայկական ուժն ու բարությունը: Այսօր միասին քայլում ենք դեպի Ծիծաեռնակաբարդ, տխուր օր է, բայց ես զգում եմ հայի ջերմությունն ու միասնության ուժը»,- ասել է Եսայի Ալթունյանը:

Ըստ ֆրանսահայ երգչի, ամեն սփյուռքահայ պետք է Հայաստան գա դժվարին օրերին, որպեսզի Ցեղասպանությունը նորից չկրկնվի, որ աշխարհը չմտածի, թե մենք միայն 3 միլիոն ենք:

«Ո՛չ պատերազմին, ես այստեղ եմ՝ Հայաստանում, որովհետեւ ուզում եմ աջակցել մեր ժողովրդին , մեր սահմաններին կանգնած  զինվորներին: Եթե ազերիները պատերազմ՝ Ցեղասպանություն են ուզում իրականցնելապա թող իմանան՝ ոչ թե 3, այլ 13 միլիոն ենքՍփյուռքը Հայաստանի թիկունքում էԿարեւոր էոր ամեն սփյուռքահայ Հայաստանի համար դժվարին օրերին այստեղ լինիԵս հիշում եմ եւ պահանջում՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունըսա է իմ կոչը բոլորին», – շեշտել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Չեմ մոռանա» երգի հեղինակը:

Նշենք նաեւ, որ երգչի Նշան պապը ժամանակին գիրք է հրատարակել, որպեսզի երբեք չմոռանա իր եւ 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը։ Գիրքը կոչվում է «Անապատի երեխան»: Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է խոսելու եւ երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆhttps://iravunk.com/

Share This