Շիրակը՝ բնապահպանական զարգացման ուղու վրա․ նախարարն ու մարզպետը ամփոփել են շրջայցը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Շիրակի մարզում գտնվող Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հետ աշխատանքային շրջայց են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրու անտառտնտեսության» մասնաճյուղում՝ դիտարկելով շենքային ու աշխատանքային պայմանները, այնուհետև ծանոթացել են էկոպարեկային ծառայության Շիրակի մարզային վարչության համար նախատեսված շենքի պայմաններին, քննարկել տարածքի բարեկարգմանն ու վերականգնմանն առնչվող հարցեր։
☑Շրջայցից հետո նախարարի ու մարզպետի գլխավորությամբ և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արձանագրված խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղղությամբ հետագա քայլերը։
Անդրադարձ է կատարվել բնապահպանական ծրագրերին, այդ թվում՝ անտառվերականգնման աշխատանքներին, տարածքների վարձակալության տրամադրմանն ու գումարների ժամանակին հավաքագրմանն առնչվող հարցերի։
💬Դավիթ Առուշանյանը բարձր է գնահատել նախարարության ջանքերը մարզում թե անտառավերականգնման աշխատանքների իրականացման առումով, թե բնապահպանական բազմաթիվ ծրագրերի իրականացման։
💬Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Շիրակում իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են բնապահպանական խնդիրների լուծմանը, մասնավորապես, նախատեսվում է Գյումրիում 95 հա անտառավերականգնման աշխատանքների իրականացում, 255 հա՝ Ձորաշենում, 50 հա՝ Պեմզաշենում, ընթանում են նաև կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագիր Արթիկ համայնքում և հանքի ռեկուլտիվացիոն աշխատանքներ՝ Անի համայնքում։
