Շամպինյոններում պարունակվող պոլիսախարիդներն ընդունակ են պայքարել քաղցկեղի դեմ
Դուարտեի City of Hope ամերիկյան ուռուցքաբանական կենտրոնի գիտնականները պարզել են, որ շամպինիոնի էքստրակտը կարող է դրականորեն ազդել իմունային համակարգի վրա և դանդաղեցնել քաղցկեղի բջիջների աճը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են MDPI (Multidisciplinary Digital Publishing Institute) պորտալում։
Այս գործընթացում կարևոր դեր են խաղում սնկի մեջ պարունակվող պոլիսաքարիդները, դրանց թվում՝ β-գլյուկանները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այս նյութերը ակտիվացնում են օրգանիզմի իմունային պատասխանները։ Քաղցկեղով հիվանդ մկների վրա կատարած փորձերի ժամանակ շամպինյոնի էքստրակտի օգտագործումը մեծացրել է T-բջիջների ակտիվությունը՝ վկայելով իմունային արձագանքի բարելավման մասին:
Շագանակագեղձի քաղցկեղից տառապող ութ հիվանդների մասնակցությամբ կլինիկական փորձարկումները հաստատել են կենդանիների վրա ստացված արդյունքները: Փորձարկվողների իմունային համակարգերի բարելավված աշխատանքը լրացուցիչ ապացույց է դարձել շամպինյոններում պարունակվող պոլիսաքարիդների արդյունավետության մասին:
Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ շամպինիոնի էքստրակտի համակցված օգտագործումը բուժման ավանդական եղանակների համեմատ իմունոթերապիայի հետ ավելի ընդգծված ազդեցություն է ունեցել՝ բարելավելով հիվանդների կենսակայունությունն ու առողջացումը։
Սակայն մասնագետներն ընդգծել են, որ շամպինիոնները բուժական սնուցման մեջ ներառելուց առաջ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ։ Գիտնականները խորհուրդ են տվել նաև սննդակարգը փոխելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:
