Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին․ նույն վայրից հիվանդանոց տեղափոխված մեկ այլ քաղաքացու կյանքը փրկվել է

Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդ փողոցի հասցեներից մեկում դի կա, իսկ քիչ անց կրկին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի «Աջափնյակ» թաղամասի ճանապարհի մայթեզրի հատվածից շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ՝ Ասրյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևանի բնակիչ 26-ամյա Գարիկ  Գ․-ն, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Կ․-ն։Դիակի արտաքին քննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Share This