Նորայր Հակոբյանը միաձայն ընտրվեց Մասիսի համայնքապետ. Երեք օր անց նա կերդվի և կստանձնի պաշտոնը

Մասիսի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 17–ի նիստում «Դավիթ Համբարձումյան» դաշինքը համայնքապետի թեկնածու առաջադրեց համայնքապետի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանին։

ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին։

Նորայր Հակոբյանը ելույթ ունեցավ, որից հետո քվեարկությամբ 15 կողմ ձայներով նա միաձայն ընտրվեց համայնքապետ։

Մինչ նիստի սկսվելը Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Գաբրիելյանը լրագրողներին հայտնեց, որ եթե նոր համայնքապետ ընտրվի, երեք օր հետո կկազմակերպվի նրա երդման արարողությունը, որից հետո նա կհամարվի պաշտոնը ստանձնած։

«Դավիթ Համբարձումյան» դաշինք խմբակցությունը ներկայացրել է մեկ թեկնածու՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը։ Իսկ ՔՊ–ն թեկնածու չի առաջադրել։

«Դավիթ Համբարձումյան դաշինքն» ունի 14 մանդատ, ՔՊ–ն ունի 12 մանդատ և մեկ ավագանու անդամ ազատ կարգավիճակով է։

Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա կհամարվի ընտրավծ, եթե հավաքի գործող ավագանու անդամների կողմ ստացած ձայների թվի մեծամասնությունը, բայց ոչ պակաս օրենքով սահմանված ավագանու անդամների թվի 40 տոկոսը»։

Հիշեցնենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շաբաթներ առաջ դատարանի որոշմամբ ազատազրկվել է 6 տարի երեք ամիս ժամկետով։ Դրանից հետո նա հոկտեմբերի 31–ին ուղերձ է հղել ՔԿՀ-ից, որտեղ հայտնել է, որ դիմել է՝ դադարեցնելու ավագանու անդամի լիազորությունները:

Հիշեցնենք, որ Համբարձումյանը անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի քաղաքապետը կալանավորվել էր:

Share This