Նիկոլ Փաշինյանը այցելել է Մալաթիա-Սեբաստիայում գտնվող «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր

Նիկոլ Փաշինյանը այցելել է Մալաթիա-Սեբաստիայում գտնվող «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր, որը գործում է AMAA-ի աջակցությամբ։ Վարչապետը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը և AMAA-ի ներկայացուցիչները շրջայց են կատարել դպրոցում և ծանոթացել կրթական պայմաններին։

Կրթահամալիրն ունի մանկապարտեզ և դպրոց, ապահովում է 12-ամյա անվճար կրթություն՝ պետական ծրագրով և հավելյալ դասընթացներով, ներառյալ արհեստական բանականության ուսուցում։ Այժմ այստեղ սովորում է շուրջ 900 աշակերտ։

Դպրոցը նորակառույց, էներգախնայող ու բնապահպանական համալիր է, որը ստացել է LEED միջազգային հավաստագիր։ Կայանը հագեցած է արևային վահանակներով, անձրևաջրերի վերամշակման համակարգով, կանաչ տանիքներով, ինչպես նաև ունի ժամանակակից ջերմատուն խելացի գյուղատնտեսություն ուսուցելու համար;

Share This