Նարե Հովհաննիսյանը՝ HAYAT Project-ից հեռանալու մասին․ «Մենք չենք վիճել»

Hayat Project-ի նախկին անդամ Նարե Հովհաննիսյանը խոսել է խմբից հեռանալու մասին՝ հերքելով վիճաբանության մասին լուրերը։ Հետեւորդների հարցերին ի պատասխան նա վստահեցրել է, թե նախկին խմբի անդամներով նույնիսկ աջակցում են միմյանց։

«Մենք չենք վիճել, շատ լավ հարաբերությունների մեջ ենք և նույնիսկ աջակցում ենք միմյանց։ Ափսոսանք չեմ զգում, որովհետև ես եմ կայացրել որոշումը․  ինքս եմ ուզել հեռանալ HAYAT Project-ից։ Իմ կյանքում եկել էր նման փուլ, որտեղ ես արդեն ուզում էի ստեղծել իմը՝ իմ սեփական կարիերան իմ ձեռքերով»,– ասել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ HAYAT-ի անդամներ Նարե Հովհաննիսյանն ու Արթուր Եղիազարյանն այլևս ելույթ չեն ունենա խմբի կազմում։ Այս մասին HAYAT-ը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր սիրելի գործընկերներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով։ Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և, շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք իրենց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, սիրուն երգեր և վերելք։ Հուսով ենք՝ մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակին։ Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարժվում է առաջ՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով»,– գրել է HAYAT-ը։

Share This