«Նասիբյան Կլինիկայի» շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ
Սիրելի՛ գործընկերներ, բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ և բժշկական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Այսօր Բուժաշխատողի օրն է՝ տոն, որը ևս մեկ առիթ է արժևորելու Ձեր ամենօրյա նվիրումը, պատասխանատվությունն ու մարդկային հոգատարությունը:
«Նասիբյան Կլինիկայի» հիմնադիր Արթուր Նասիբյանի և մեր ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք ոլորտի բոլոր ներկայացուցիչներին: Բժշկի մասնագիտությունը կոչում է, որը պահանջում է բացարձակ տոկունություն, սառը դատողություն ճգնաժամային պահերին և հաստատակամություն: Ձեր փորձառու ձեռքերն ու վստահ քայլերն են, որ պացիենտներին ներշնչում են հանգստություն և ապաքինման հույս:
Այս պատասխանատու առաքելությունը միավորում է բոլորիս՝ անկախ նրանից, թե բժշկության որ ուղղության մեջ ենք մասնագիտացված: Շնորհակալ ենք Ձեր անքուն գիշերների, Ձեր հմտության և յուրաքանչյուր կյանքի համար մղվող անդադար պայքարի համար:
Մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, տոկունություն, մասնագիտական անխափան վերելքներ և թեթև աշխատանքային օրեր: Ձեր կատարած գործն անգնահատելի է:
Խորին հարգանքով և երախտագիտությամբ՝
«Նասիբյան Կլինիկա»
