Յուլյա Գասպարյանի գործով մեղադրվում են ոստիկանության զորքերի 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստերը՝ Յուլյա Գասպարյանին, աշխատանքի ընդունելու փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, իսկ դստերը փոխգնդապետի կոչումը շնորհել է հայրը: Այս վարույթով մեղադրյալ են Ոստիկանության զորքերի նախկին երեք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ ենթադրյալ մեղադրանքի՝ աշխատանքի չհաճախելով Յուլյա Գասպարյանը վարձատրվել է: Նախկին պաշտոնյաները չեն ընդունում մեղադրանքը, նրանք հրաժարվել են վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով օգտվել քրեական հետապնդումից ազատվելու հնարավորությունից:

Share This