Մուկուչյանը՝ Փաշինյանի հետ աշխատելու մասին
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հիմա աշխատում ներկա իշխանությունների հետ այն դեպքում, երբ նախկինում Նիկոլ Փաշինյանը նրան անընդհատ մեղադրում էր ընտրությունները կեղծելու գործընթացի մեջ, ասաց․
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսանում է անկախ հանձնաժողով, որի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով։ Կա ընտրական օրենսգիրք, որի կանոնակարգումներին համապատասխան մենք կազմակերպում ենք ընտրական գործընթացը»։
Մուկուչյանը նախկին իշխանությունների՞ց էլ է անկախ եղել․
«Մենք աշխատել ենք միշտ առանցքում ունենալով օրենսդրական կարգավորումները»,- պատասխանեց ԿԸՀ նախագահը։
