Մոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվել

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդաչուն Մոսկվայից Կրասնոդար թռիչքին ներկայացել է ալկոհոլի ազդեցության տակ, հաղորդել է URA.RU-ն։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։

Նախաթռիչքային ստուգման ժամանակ նրա աչքերը կարմրած են եղել, և նրանից ալկոհոլի հոտ է եկել, ալկոթեստը հաստատել է հարբածությունը։ Օդաչուն անմիջապես հեռացվել է թռիչքից, աշխատանքային պայմանագիրը խզվել է, իսկ «Ռոստրանսնադզորը» նախազգուշացում է տվել ավիաընկերությանը։

Share This