Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերը հասել են 967-ի՝ մեկ օրում ավելանալով 37-ով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տվյալները ներկայացված են ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագրում։
Հաստատված հիվանդների թիվը 2423 է, ինչը 79-ով ավել է նախորդ օրվա համեմատ։ Մահացության ցուցանիշը 39,9% է։
Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա 734 հիվանդ՝ մեկ օրում աճելով 10-ով, շփումների հսկման ծածկույթը 81,1% է։ Բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում, էպիկենտրոնը՝ Կոնգոյի Իտուրիի նահանգում։
