Մոսկվայում աղջիկն օգնության ազդանշան է տվել ռուսական «Առաջին ալիքի» ռեպորտաժի ժամանակ

Աղջիկն օգնության ազդանշան է ցույց տվել հենց ռուսական «Առաջին ալիքի» «Мужское и Женское» հաղորդաշարի ռեպորտաժի ժամանակ։ Mash-ի տեղեկություններով՝ նկարահանող խումբը հեռուստադիտողների բուռն արձագանքից հետո արդեն դիմել է իրավապահ մարմիններին։

Ռեպորտաժի հերոսները եղել են մոսկովյան ամուսնալուծված ընտանիքի անդամները․ մայրը՝ Քրիստինան, հայրը՝ Կարենը, և նրանց երկու դուստրերը։ Ամուսնալուծությունից հետո ծնողները պայքարում են չորսամյա դստեր խնամակալության համար: Այժմ երկու աղջիկներն էլ ապրում են մոր հետ։

Հաղորդաշարի ռեպորտաժի նկարահանումների ժամանակ ավագ դուստրը պատմել է, թե որքան շատ է սիրում մորը։ Զուգահեռաբար նա մի քանի անգամ ափի մեջ է դրել իր բութ մատը, այնուհետև ծալել մյուս մատները։ Այս ժեստը համարվում է օգնության միջազգային ազդանշան։

Աղջկա ժեստերը գրավել է հեռուստադիտողի ուշադրությունը։ Այժմ իրավիճակով զբաղվում են քննիչները:

Share This