Մյուլլերի Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել․ նա բաց է թողնելու եզրափակիչը

Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերի Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Մյունխենյան թիմի գերմանացի ֆուտբոլիստը բաց է թողնելու Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում այսօր կայանալիք հանդիպումը «Տիգրեսի» հետ։

Հաղորդվում է, որ Մյուլլերը այս պահին ինքնամեկուսացած է, և Մյունխեն վերադառնալուց հետո ևս անմիջապես ինքնամեկուսանալու է։Բավարիայի» բոլոր ֆուտբոլիստներին ևս մեկ անգամ են թեստավորել։ Բոլորի պատասխանները եղել են բացասական։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )