Մի <<անհամաչափ ուժեղ հակահարվածի>>պատմություն. Ֆեյսբուքը ծաղրում է վարչապետին

Երեկ՝ հունվարի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կապանում անցկացրած իր ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ասել է. «Նա իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ քանի որ ես եմ այս Սահմանադրության տեքստի հեղինակը, Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և միասին կարող ենք անել չգիտեմ ինչեր, ինչեր և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է հաապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»:
Այս հայտարարությանը հետևեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը. «Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը»:
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել է.
«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։
Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:
Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:
Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է խոստացած «արժանահավատ փաստը»՝ գրելով. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն…»։
Փաշինյանի գրառմանը հաջորդել է ՍԴ նախագահ Ամրամ Մակինյանի գրառումը. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «անհամաչափ ուժեղ հակահարվածի» հրապարակմանը հաջորդել են ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի գրառումները, որոնք ներկայացնում ենք ստորև.
Arman Arustamyan
«Ես ամենժամյա ռեժիմով ներում եմ անհամաչափ պատասխանի համար»։
Արտակ Հարությունյան
«Սպասված մարտաֆիլմը բրազիլական սերիալ դուրս եկավ (((
Ափսոս ((»։
Հայկ Կոստանյան
«-Հա, ի՞նչ։
-ՍԴի գրիչ»։
Ani Hovhannisyan
«Այսուհետ փաստահավաք խմբերը կգործեն բակերի բեսեդկաներում․․․))))»։
Լիզա Ճաղարյան
«Փաստորեն, ո՛չ միայն նախկին դաշնակ չի լինում, չի լինում նաեւ նախկին լրագրող։((»։
Arthur Minasyan
«Հրայր Թովմասյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տասնյակ գրիչներ, հարուցվել է քրգործ։ Գրենական պիտույքներ վաճառողները բողոքի ցույց են անում կառավարության շենքի դիմաց»։
Սերգեյ Կյուրեղյան
«Ժողովուրդ մի վռազեք կարողա հլը տուն չի հասել, էտ ուղակի որպես նախաբան հիշել էր)))))»։
Ashot Khachatryan
«Շնորհակալություն նախկին իշխանության ամենազզվելի դեմքերից մեկին՝ Հրայր Թովմասյանին էսքան վարկանիշ շնորհելու համար: Ախր սրա հարցը դեռ կարելի էր 2018-ի ապրիլին լուծել, սենց ա լինում, երբ հիմքերը նորմալ չես գցում»:
Hayk Ghazaryan
«երբ դառնաք վարչապետ,հիշեք, խմած ժամանակ ստատուս չի կարելի գրել)))»։
Nairi Badalyan
«միայն պրիմիտիվագույն դեմագոգիայով պետություն չես կառուցի»։
Aren Apikyan
«Ցերեկը պառկեցի մի 2 ժամ քնեցի, արթնացա ու տեսա երկրիս ղեկավարը Կապանից վերադարձելա:
Արա լավ, ինչի՞ համար, ինչիիիիի»։
Vahagn Ghumashyan
«Վերջը պարզվելու ա՝ «իմ գրիչը իմ զենքն է» ասածը հումոր չէր։ Ու առհասարակ՝ յարխուշտայից հետո ամենավտանգավոր ու թշնամյաց ահ ու սարսափ զենքը հրոյի գրիչն ա…»։
Artush Aydinyan
«Լուրջ եմ ասում՝ ահավոր էպիկա»։
Aris Vagarshakyan
«Հրոյից առաջ, առաջնահերթ պետքա մերժվի էն անձն, որ երեկ տենց խմացրելա Նիկոլին):»։
Arayik Papikyan
«Կան գրիչների հետևյալ տեսակները.
Փետուրով գրիչներ
Թանաքով գրիչներ
Գնդիկավոր գրիչներ
Ինքնահոս գրիչներ
Գելային գրիչներ
Գունավոր նշիչներ
Անհամաչափ ուժեղ հակահարված տալու գրիչներ»։
Karen Tovmasyan
«Որ Հրայրը հանցագործ ա գիտենք բոլորս, որ փորձած կլիներ քծնել վարչապետին ու անգամ լիզել նրա կոշիկները չէի էլ կասկածի, բայց էս գրիչով Նիկոլը գոլ խփեց սեփական դարպասներին։ Ավելի լավ կաներ ոչ երեկվա ստատուսը գրեր, ոչնէլ էս գրիչի պատմությունը գրեր անլրջացրեց ու թուլացրեց երեկվա ասածը։
Հ.Գ. Փոխանակ Հրայրի ձեռքից բռնեն ու դուրս հրավիրեն Սդ շենքից ինչերով են զբաղված……
#ՀրայրՌադԷղի»։
Արամ Մանուկյան
«Այ հիմա իրավապահները կպարզեն ,թե որտեղից Հրայր Թովասյանին 530 եվրոյանոց գրիչը ,եթե նվեր են տվել ,էտ կաշառքա ,եթե չեն նվրիել ,ուրեմն թալանելա)»։
Տաթևիկ Պողպատյան
«Հա չէ նենց ա որ մենք բոլորս մտածում էինք, Հրոն նենց ղայդին տղա ա, որ քացով էր սերժի կաբինետի դուռը բացում, Նիկոլին էլ որ տեսնում էր սկի չէր բարևում… հիմա արդեն հիասթափվեցինք… ասենք լավ լրջանալու հույս չկա հա ոնց որ ?»։
Arayik Papikyan
«Ամենայն հայոց բանաստեղծից
ԳՐԻՉ
Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես»։
Arman Gharibyan
«Սա էլ իմ անհերքելի ապացույցն է։
Այս անվանական գրիչն ինձ է նվիրել մի հայտնի հանրային ֆիգուր՝ ծնունդիս առթիվ (2017թ.)։ Նվիրելիս ասաց, որ ցանկանում է, որ այս գրիչով մեծ թվերով պայմանագրեր ստորագրեմ։ Ես դա ընկալեցի որպես նամյոկ, որ շուտով ինձ մեծ գործարք է սպասվում, ավելին, որ հենց ինքն է առաջարկելու)։
Մինչև հիմա պահել եմ այս գրիչը, բայց դեռ ռեալ առաջարկներ չեն եղել։ Բա հիմա էդ պայմանագրերի հարցը ի՞նչ պիտի լինի»։
Arkangel Shamerjian
«Նվիրել է նա ինձ գրիչ,
Որ տամ նրան ես թավիշ,
Բայց չգիտի էդ բալբոսը,
Որ տխրում է ալբատրոսը,
Դրա համար կգրեմ ես,
Գրիչով այս նվիրական,
Որն է սիրո առհավատչյան.
Կարդա գիրս’ կեր գրիլս,
Վզիկ, թեւիկ ու քարաճիկ»։
Na Ra Badalyan
«Անլուրջ, անպատասխանատու , մակերեսային, պրիմիտիվ…։»։
Arayik Papikyan
«ԱԱԾ-ից կորած թղթերը գրվել էին (սևերի) այդ սև գրիչով»։
Արթուր Հայրապետյան
«Աննախադեպ` մեղայասսու։ ճ»։
Դավիթ Խաժակյան
«Գրիչդ բեր իմ լավ ընկեր, իզուր մի շռայլիր խոսքեր․․․»։
Արամ Մանուկյան
Բայց պատկերացնում եք մենք լինեինք Հրայր Թոմվասյանի կողմնակիցները , էս գրիչի թեման ինչ կսարքեինք ))))»։
Տաթևիկ Պողպատյան
«Պարզվեց Հրոն մի հրաշք պուպուշ անձնավորություն է, ում հիմնական հանցանքը` վարչապետին քծնելն է…
Խենթանոց»։
Արտակ Հարությունյան
«ՀՀ վարչապետը գրչի մեկ հարվածով անհամաչափ հարված հասցրեց ՍԴ-ն ուզուրպացրած անձնավորությանը։
Ու էս գրչային էյֆորիայի ֆոնում ՍԴ-ն շարունակում է մնալ ուզուրպացված, Նիկոլ ջան, վարչապետ ջան, պարոն Փաշինյան ջան։»։
Vazgen Torosyan
«Ես վերջը պետք ա՞ ժամանակակից արվեստի գլուխգործոց ստեղծեմ թե չէ։ Ուրեմն սա սովորական գրիչ չէ, այլ ժամանակակից արվեստի գլուխգործոց։ Բանանից երկար ա դիմանում, մեջն էլ ինչ իմաստ ուզեք կարաք դնեք։ Եթե 180 000 դոլար տվող կա` ձեն հանեք։»։
Arthur Minasyan
«Փառքդ շատ, էվոլյուցիա, որ մեր վարչապետի անգիտակցականը ժամանակին աշխատել ա, թե չէ առանց առարկայական փաստի էինք մնալու։
#հռհռոց»։
Ani Kaghinyan
«Նիկոլ ուզում եմ հասկանալ Ձեր գրածը, բայց կներեք չեմ կարողանում։ Ես ամանչում եմ, որ Դուք այսքան ճղճիմ եք, անգամ կանայք այսքան չեն իջնում։ Տղամարդ պետք է լինել ամեն ինչում։ Չի կարելի, սա պետություն է, Դուք էլ պետության գլուխ։ Այս ի՞նչ եք անում։ Ինձ թվաց կրթություն և դաստիարակություն չստացած, սուրճի բաժակի շուրջ բամբասանք անող մեկի գրառումն է։»։
Արամ Մանուկյան
«Էդքան նկար սարքինք , էդքան ստատուսներ ձոնեցինք , որ վերջում գրիչ դեմ տան)))) Բացելա )))))»։
Harut Uloyan
««Սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է ուղղակի»»։
Արամ Մանուկյան
«Հրայր Թովմասյան, էտ կապ չունի ,մեկա դու չաթլախ ես )»։
Ashot Alekseevich
«Տեսեք սրանց մակարդակը!
Մեղք ժողովուրդ և հայրենիք!»։
Սերգեյ Կյուրեղյան
«Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:»։
Ալբերտ Բաղդասարյան
«Հո գրիչ չի։
Բոմբ ա, բոմբ։ Անհամաչափ։Անմարդկային։ Ավերիչ»։
Smbat Khanvelyan
«Տո Աննա-սո՜ւն»։
Հիքսոս Արթուր
«և այդ հանդիպումից, ինչ հուշ մնաց ի՞նչ․․․
ոչինչ, ընդամենը մի ծակոտկեն փլավքամիչ․․․
հ․գ․ հըբը օրա գարնանային սրացումները սկսվի՞․․․»։
Manuk Nigoyan
«Ռոդենի «Հացկատակը»
Ժողովրդի «Խեղկատակը»
Ճակատագրի «Հեգնանքը»»։
Hayk Kyureghyan
«հըմ․․․ սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա հաճախությամբ նամակների ողողի փոխարեն, ըստացանք մի էլիտար գրիչի նկար ։ՃՃՃ»։
Arthur Minasyan
«Պատկերացնում եմ՝ սերժականներն ու ռոբականները հիմա Վերնատանը հավաքված՝ ինչ դեմքի արտահայտությամբ են քննարկում, թե Հրայր Թովմասյանը ոնց պիտի պատասխանի Նիկոլին։ Իմանայի սենց ուրախ օր ա լինելու՝ էսօր մարիխուանա կառնեի, մեր կողմերում լեգալ ա»։
Nazeli Yuzbashyan
«Այլևս բոլոր տեսակի փաստերի հանդեպ հավատս կորցրած` պրծած…»։
Sargis Niazyan
«Էս հոդվածը գրելու պահին բաբաջը գրիչի թեմայից խաբար չէր։Գիժը քաշեց մուտիտինֆոին։»։
Լուրեր դժոխքից
«- Սա գրիչ է։
– Ի՞նչ։
– Ճտիկով գրի՛չ։»։
Միհրան Միրզոյան
«Պատկերացնում եմ, որ Կանադայի վարչապետը սա կարդա ու հիշի նասկիներն ու պարելը։»։
Ալեն Ղուլյան
«պարոն վարչապետ ջան` իսկ գրիչը ճտիկով՞ էր»։
Գարիկ Ղալամանյան
«Պարզվում է Հրայր Թովմասյան էլ բաներ է առաջարկել վարչապետին, բայց դա հանրայնացնելը բան չի…»։
Արամ Մանուկյան
«Եթե էս քանի օրը Հրայր Թովմասյանը հրաժարական տա , ուրեմն իմացեք էտ փաստերը տեսելա , էս գրիչը զուտ մեր համար էր)»։
Մարիամ Ծատրյան
«Հուժկու, բացառիկ և աննախադեպ հակահարված էր անկախությունից ի վեր)))))
Բա փաստը ե՞րբ եք հրապարակելու»։
Տեր Նիկողոս Հովհաննիսյան
«Հրայր Թովմասյանը նոր գրիչների արտադրություն կբացի, և այն կկոչվի՝
#Ջախջախիչ #անհամաչափ #դաժանագույն_փաստարկ»։
Տեր Նիկողոս Հովհաննիսյան
«Չեմ հավատում нет, no, nein, nicht, չկա սենց բան, արա սենց պրիմիտիվ, արա էս չեք արա
#այ_գրչակ
#փաաաաաաաստ
#դեբիլների_ապստամբություն»։
Mikayelyan Rozi
«Ես կոնկրետ բան ոչ ի նկատի ունեմ, ոչ էլ ի նկատի չունեմ
Հատված «մի գրիչի պատմությունից»
հեղինակ՝ վաստակավոր ղառի յոթ էէէէ շփոթեցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան»։
Հայկ Նազարյան
«Հրո գնա հեռու հեռու տեղ,Առաջին աշխատանքային օրը հյուր եմ գալու քեզ, մեծ անակնկալ ունեմ քեզ համար Հրո…))))))
Իմ աղջիկ»։
Ալբերտ Բաղդասարյան
«Մի գրիչի հետքերով
Սուպերվարչապետ մի ասա, մի խոհանոցային բամբասանքչի գենսեկ ասա։
Թե բա մուկուչյանը հրայրից ավելի արժանապատիվ ա»։
Gevorg Harutyunyan
«Ես սենց պիզդեց փաստ չէի տեսել իմ կյանքում))))»։
Հայկ Դերզյան
«Գրիչս կնվիրեմ այն մարդուն, ով սրան ուղարկի բուժման։»։
Tigran Kocharyan
«Բայց խորացեք մի հատ, Հրայրից գրիչը վերցրել ա, տարի եւ կես պահել ա մոտը, ու նենց թաքուն, որ սկի տնեցիքին չի ասել որտեղ ա, որ նկարեին ու նկարը երեկ ուղարկեին ։)
Սենց մեկ էլ 10 տարեկան աղջկերքն են առաջին սիրո նվիրած շակալդկի աբյոռտկան սաղից թաքուն պահում ։)»։
Վահան Բաբայան
Փաստորեն գրիչ նվիրելն էր Հրայր Թովմասյանի դեմ օգտագործվելիք փաստը:Ինչ ամոթ է…
Զավեշտ է և ահավոր տհաճ,որ նման ցածր մակարդակի մեկնաբանություն եղավ:Սա զրոյական արդյունք կունենա և Հրայր Թովմասյանին նման բաներով ավելի մեծ վարկանիշ կապահովեն անկասկած:
Մնացածը բամբասանքի ոլորտից է,ինչը հարիր չէ ոչ երկրի ղեկավարին,ոչ էլ որևէ մարդու:»։
Anna Abrahamian
«Գրիչ, գրիչ, եկ մեր տուն,
Շատ հիվանդ է գող կատուն,
Վեր է ընկել Կապանում,
Ոչ շրջում է, ոչ շնչում:
#սաղ_գիշեր_խուճուճիդ_հետ_քցիր_բռնիր
#առավտոտյան_ծնվեց_գրիչը
#ՁԻՇՈՎԿԱ_ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿ_ՍՈՒՏԱՍԱՆ
#ԿԼՅԱՈՒԶՆԻԿ_ՍՏՈՒԿԱՉ»։
Irina Danielyan
«Հրայր ջան, բայց մի բան ճիշտ է ասում, սրան խի էս զարմացրել «պարոն վարչապետ ջան» ասելով, ինքը սովոր է, որ իրեն Նիկի են ասում։»։
Arthur Minasyan
«Մենակ ինձ ա՞ բացել էտ գրիչը»։
Ankakh Hayastan
«Մի հատ անկեղծ բան եմ պատմում:
Մի օր ԿԳ նախարար Armen Ashotyanս մի նկար էր դրել սիրուն գալստուկով էր, կատակով ասեցի ինչ կայիֆ կլիներ էտ գալստուկից ունենայի ու մի ժամից ունեի ))
Ավելիմ լուրջ մինչ օրս էլ Աշոտյանը իմ հետ «ջան»-ովա խոսում:
Փաստորեն ես էսօր հասկացա, որ ժամանակին ինձ նախարար էր քծնում ու շողոքորթում ))
Դզեեեց)) ֆեյք եմ ասել է))»։
Կարեն Վրթանեսյան
«Հա, բայց իսկապես անհամարժեք հարված էր։
#տռաններիՀեղափոխություն»։
Կարմեն Դավթյան
«-Տխուր ես ապրում, վարչապետ.
-Մանկության մի դռնանի ցուրտ զուգարանում… ինչ անեմ`
-Ստեղծագործեմ?…
-Ուր դու գուցե ազատություն ես տվել քո արցունքներին`
-Միայնության, կարոտի եւ աշխարհից չհասկացվածության մասով`.
-Դռների ճեղքից` նայել սարսռացնող սպիտակ ձյանը`
-Տաք ափեր ու սիրտ երազել…
-Ու դա` ահավոր մարդային ու հարգելի է…
-Բայց խոցվածդ ենթագիտակցական բացվածքներից այն հանելու փոխարեն.
-Էսքան տարի հետդ պտտում ես` ցավի ու զուգարանի էդ զգացումներն ու հոտրեը…
-Հարամում համ քո կյանքը, համ` մեր, համ` երկրի…
Հ.Գ.
-Որն էսօր` սիրելի Նիկոլ,
-Բամբասող Վարդուշի նեյրոլինգվիտիկայով`
-Հրայրի մասին` <<խոսք>> է դարձել…
-Ենթագիտակցական էս ի~նչ ինչ շերտեր կան`
-Դրա մեջ, հասկանում ես?…
-Հասկանում ես?` ցույց տվածդ գրիչ է… <<հնձածդ` խոտ>>…
-Նիկոլ, հասկանում ես չէ?` ինչ նշանային համակարգ ես դեմ տվել`
-Իրականում` քեզ… գրիչ տեսքով, եղբայր…
-Գրչով ես… կազմաքանդել ու… շարունակում ես….
Հ.Գ.
-Լսի, եթե անգամ Հրայրն այդպես` գրիչ է նվիրել, քեզ ասել պարոն Փաշինյան ջան…
-Ու դա` աշխարհի <<ամենաահավոր>> մեղքն է..
-Հրայրն էսօր իրեն էնքան բարձր է պահում.
-Էնքան` վսեմ.
-Էնքան ազատագրված`
-Ու ամեն ինչի պատրաստ…
-Որ քո արածը.
-Բացի վարչապետի ինստիտուտում չտեղավորվելուց.
-Բացի մարդկային տարրական նորմերն ավիրելուց.
-Բացի բամբասկոտ կնանիքին հատուկ լիգվիզի մեջ լինելուց.
-Բացի խմբագրի` դենղության մեջ ճփճփալուց.
-Ոչ մի կերպ չի տեղավորվում տղայականի մեջ…
#Տղա_եղի»։
Իրինա Հարությունյան
«Զգույշ եղեք,ձեր նվիրած իրը հետագայում կարող է օգտագործվել ձեր դեմ:»։
Norayr Norikyan
«Երեխուց քաշվածը: Հենց այդ պահին գրիչը որ նվեր չտար,
՛՛գաիշնիկը՛՛ հաստատ ակտը չէր գրի:)))»։
Gevorg Harutyunyan
«Բա լավ չէր, ակը ծակվեր մնայիր Սյունիքի ճանփեքին))»։
Արամ Մանուկյան
«Այ հիմա կսկսվի հակահեղափոխականներ ու պիցցայակերների ատվետնի բոցերը , ծիծաղում է նա , ով համբերատար է և սպասում է վերջին ))»։
Nare Grigoryan
«- Ես փաստ ունեմ, փա՜ստ:
– Եվ ի՞նչ:
– Ճտիկով գրիչ:»։
Տարոն Սարգսյան
«Կարողա՞ Նիկոլի էջը կոտրել են»։
Զաքար Խոջաբաղյան
«Հիմա բիբլիական մի ազգ՝ ծվարած Մասեաց ստորոտին, հետևում է, թե ինչպես են օրը ցերեկով, որպես Հայաստանի հաջորդ ղեկավար պատրաստում Հրայր Թովմասյանին։
Հ.Գ.
Թե ինչպես անել, որ նույնիսկ մեկի հանդեպ ակնհայտ հակակրանք ունեցողները սկսեն համակրել։
Հ.Հ.Գ.
Լավ է վերջում չի գրել՝ ով որ ասածիս չհավատա՝ մմզ պպզ։
Հ.Հ.Գ.
Ով որ մի էնպիսի սուտ կասի, որ ես ասեմ սուտ է՝ թագավորությանս կեսը կտամ նրան…»։
Nazeli Yuzbashyan
«Թե բա` ճտիկով գրիչ…
#ԹանԳանոց_գրիչ»։
Ալեն Ղուլյան
«..Արթուր ջան, վարչապետ ջան, պարոն Փաշինյան ջան…
Ոնց գցում բռնում եմ տեքստը Մարիամիկն ա գրել»։
Ջավահիր Այվազյան
«Այն,որ Սերժին մերժելուց հետո ամբողջ թիմը պիտի հրաժարական տար, երկու կարծիք լինել չի կարող։ Իսկ ինչ վերաբերվոմ է նրան, որ Հրայր Թովմասյանի գրիչը կարող էր շողոքորթության առարկա դառնար, դա մի քիչ անմարդկային է։ Ասեմ ինչու՞։ Եթե Նիկոլը հասկացել էր, որ գրիչով Հրայր Թովմասյանն իրեն է քծնում է, ապա պարկեշտության պահանջ էր, որ հրաժարվեր քծնանքի առարկայից։ Փառք Աստծո, որ մտքովն անցել է, բայց խեղճ գրիչին աղբաման չի նետել։ Լինես երկրի առաջին դեմք, իրավական գործընթացները թողած զբաղվես նման էժան բաներով, այնքան էլ պատվաբեր չէ։ Փաստորեն գրիչը կարող է կոմպրոմատ լինել։ճճճ»։
Հրանտ Խալաթյան
«Արա իլհամ հեյդարիչ, ասեմ իմացի, քաքի մեջ ես, մի օր էլ ստեղ-ընդեղ ասելու ա` լրագրողիդ միջոցով ուզեցել ես ինձ ծառայություններ մատուցել, էն, որ գրիչ տվեցիք»։
Լեւոն Զաքարյան
«Բա ես ստե սաղին նախապատրաստեմ ,նստենք սպասենք գաս ասե՞ ս գրիչ»։
Ցոլակ Գրիգորյան
«Վարչապետի աննախադեպ ապացույցին սպասողներից շատերը այնքան մեծ սպասում ունեին, որ մինչև ապացույց ներկայացնելը օրգազմիկ վիճակում էին, իսկ հիմա երազախաբ եղած։
Ներկայացրածդ ապացույցն անլրջություն է պարոն վարչապետ։»։
Тигран Варданян
«Անասու՜ն
Հ.Գ. Հրայրի գրիչը»։
Արթուր Ապրիյան
«Ասա էտ էտ էր, էրեկ ասեիր՝
Քնեք, չի գրելու, գրիչը մոտս ա…))»։
Narek Malian
«Իրականում սա Արծվիկ Մինասյանի գրիչն է:»։
Ara Vardanyan
«Ըստ շրջանարվող լուրերի սա հենց այն գրիչն է, որով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, գրառումներ է կատարել՝ թե ինչպես պետք է գործ կարել իմ գլխին։
Իմանայի, որ Հրայր Թովմասյանն է տվել նվեր, այդքան չէի զայրանա։)))))»։
Ալեն Ղուլյան
«Ֆյուրերը հավաքում է Երրորդ ռեյխի սահմանադրական դատարանի դատավորների գրիչները»։
Հրանտ Ավետիսյան
«Եթե ինչ որ մեկը հավատաց Փաշինյանի հրապարակած ապացույցին և ցանկանում է տեսնել նոր ապացույցներ ապա կարող է ուղարկել բեեեեեեեեե բառը 603 կարճ համարին»։
Roza Hovhannisyan
«Երբ իմ կողքին նստած անգամ անծանոթ մարդը գրիչ է փնտրում, ես իմ գրիչներից մեկը հանում եմ պայուսակիցս ու առաջարկում։ Երբ մարդը գրում վերջացնում է, ես որպես կանոն ասում եմ` պահիր մոտդ, կարող է օրվա մեջ քեզ էլի պետք գա, ես էլի ունեմ)»։
Mher Grigor Parvanyan
«#հումորիարքա
Ախռանի պետին ասեք թող Ծաղկունյած լեռնանցքով վերադառնան, ճամփին իջացնեն Սևանի գժանոց։
#պացիենտ
#անմեղսունակ
#դեբիլներիապստամբություն»։
Sarkis Mnoyan
«֊ Իսկ առժանահավատ փաստեր ունե՞ք
֊ Ունեմ
֊ Ի՞նչ
֊ Ինչ, ինչ… Ճտիկով գրիչ»։
Իրինա Հարությունյան
«Փաստը գրիչն էր:
Ու Մարիամիկի ոճով գրված սրտաճմլիկ պատմությունը:»։
Araqs Mamulyan
«Իմ գրիչն ավելի դաժան հարված կհասցներ»։
Comedyan
«Սա կիսում եմ, որ առաջին հերթին Հրայրին հերոս ու բաստիոն անվանող սերժական արբանյակները տեսնեն, որ Հրայրը թքած ունի իրենց վրա։
Ինչպես և թքած ունեն նրանք բոլորը իրար վրա ու մինչև առավոտ իրար մի աման լափի դիմաց 40 անգամ կվաճառեն։
Ես ուզում եմ, որ այդ հիմարները տեսնեն, որ իրենց 《սահմանադրության վերջին բաստիոն》 Հրայրը կես դրույք 《հագահեղափոխագան》 է, կես դրույք՝ 《հեղափոխակաների》 հետույքը մտնող։
Ճանաչելով Հրայրին՝ ճանաչեք ինքներդ ձեզ։»։
Լիլիթ Խաչատուրովա
«Հրապարակեց երեխեք…
Եվ այս հոգեկան հիվանդ ցինիկը բռնազավթել է քո երկրի իշխանությունը:
Մարդ,որը պետք է հոգեբուժարանում ստացիոնար բուժում ստանար,վարչապետ է ինքնահռչակվել:
Ողբամ քեզ Նիկոլ»։
Comedyan
«Մեծ հաշվով, ո՞վ է Հրայր Թովմասյանը։ Հայաստանի բանակը 80-ականների զենքի վրա նստեցրած գող Սերժի փաստաբանը չէ՞։»։
Vahan Tumasyan
«Փաստորեն պատմական գրիչ ստացվեց, կարելի աճուրդի դնել…իսկ ավելի լուրջ, ես պատրաստ եմ այդ գրիչը նվեր ստանալ, հետագայում աճուրդով վաճառելու պայմանով…»։
Davit Matevosyan
«Կարդացի Հրայր Թովմասյանի մասին Փաշինյանի խոստացած «փաստը»: Ուղղակի ամաչում եմ, որ մեր պետությունը այսօր ղեկավարում է նման մակարդակ ունեցող մարդը: Էս ամեն ինչը շատ խնդալու կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ:»։
Давид Оганнисян
«Հրո գալիսա վարչապետը ,շուտ եմ ասել թռնել չկա»։
Azat Adamyan
«և՛ ահա «տոշոնկան»
Էս արդեն ծիծաղելու չի, սա մանկամտություն ա, որն անհամատեղելի է էս մարդու պաշտոնի հետ:»։
Diana Mnatsakanyan
«Միսկարյանը ասումա, թե բա տեխնիկակական կանեփ, այ մարդ էս ազգին մաքուր մարիխուանայա հարկավոր, էսքանից հետո։
Լեգոլայզ և միայն։»։
Artak Shadyan
«Ես իմացա, որնա անհամաչափ իսպանական ամոթը:
Պարոն Փաշինյան, ախպոր պես, ձեր խորհրդատուներին փոխեք»։
Ռիե Բեռնար
«Իմ զենքն իմ գրիչն է… ըըը ուրիշի գրիչն է։ Ապացույցների արքան»։
Հրանտ Ավետիսյան
Էլի գոհ էղեք, որ էտ գրիչով բրինձի հատիկ չկրակեց Հրայրի վրա»։
Mkhitar Avetisyan
Ինչ լավ է ,որ այդ չարաբաստիկ գրիչը պահպանվել է։Իրեղեն ապացույցը ենթարկել ձգաբանական փորձաքննության,պարզելու համար,արդյոք այդ գրչով են շարադրվել սահմանադրության կեղծված հոդվածները։Գրիչի տիրոջն էլ անհապաղ ուղարկել դատաբժշկական փորձաքննության։»։
Karen Heqimyan
«Գրիչն էլ քրեականացվեց )))»։
Nazeli Yuzbashyan
«Բայց մի կողմից էլ լավ ա սենց։
Եթե կարգին փաստ լիներ, պիտի մեղադրեինք, ասեինք.
“Բա մինչև հիմա ինչԻ՞ չէիր հրապարակել, ի՞նչ կար մտքիդ թաքնված”
Գրիչ ա է’լի
#Չկա_չարիք_առանց_բարիք»։
Հովհաննես Խաչատրյան
«Մենակ թե Լֆիկի դեմ փաստեր ցույց չտաս`կռահում ենք արդեն»։
Arayik Papikyan
«ԳՐԻՉԻ նկատմամբ մեկ այլ գրիչով ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող ԳՐԻՉԸ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:»։
Кристина Назарян
«Այս անձը ամեն արած լավության մեջ , մարդկային ժեստի մեջ թքումա:
Ո՞վ ես դու»։
Tigran Kocharyan
«Էտքան առանց վազելին մտավ, որ չհասկացավ ոնց ձեռի հետ վարչապետին կաշառակեր սարքեց ։)»։
Argishti Kiviryan
«Դաժան ա, երբ ողջ գիշեր ուզում ես Երեւանում մնացած փաստ գտնել, բայց վերջում մի մինուճար գրիչ ես գտնում…»։
Էդիկ Անդրեասյան
«Փաշինյանի մշուշոտ անցյալի, խառնիճաղանջ ներկայի և անորոշ ապագայի մասին
Ա) Մշուշոտ անցյալ
Բանակում չծառայած, բարձրագույն կրթություն չստացած միջակ լրագրող, լևոնական: Լևոնի հրաժաականից հետո տուն է պահել ՀՀՇ-ի կոնսերվացիայի օբյեկտներից մեկում, որ կոչվում էր «Հայկական ժամանակ»: 10 տարի Լևոնի հետ լռել է, հրապարակ է իջել 2008 թվականին, մարտի 1-ից հետո անցել է ընդհատակ, ապա հանձնվել ՀՀ իշխանություններին և դատվել փողոցային անկարգություններ հրահրելու համար: Բանտում անցել է անհրաժեշտ վերապատրաստում, և Լևոնի ՀԱԿ-ի կազմում, համագործակցելով Սերժ Սարգսյանի հետ, դարձել ԱԺ պատգամավոր: Ինչ-որ պահի, չընդունելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, որն ըստ էության՝ Սերժին Ծառուկյանով փոխելու մասին էր, հեռացել է Լևոնից և շարունակել համագործակցել բացառապես Սերժ Սարգսյանի հետ: Որպես պարգև՝ Սերժից ստացել է «Ելք» խմբակցություն նախ՝ Երևանի քաղաքապետարանում, ապա՝ ԱԺ-ում: 2018թ. թավշյա, ոչ բռնի ժողովրդական մշուշոտ հեղափոխության արդյունքում դարձել է ՀՀ վարչապետ: Այդ պաշտոնում վերընտրվել է նույն թվականի դեկտեմբերի 9-ի մշուշոտ խորհրդարանական ընտրություններով:
Բ) Խառնիճաղանջ ներկա
Վարչապետի պաշտոնում ոչինչ չի արել, եթե չհաշվենք բյուջեի բացահայտ թալանը՝ յուրայինների ուռճացված աշխատավարձների և աստղաբաշխական պարգևավճարների տեսքով: Նրա կոչով ոչ մի հայ Հայաստան չի վերադարձել, ոչ մի ապուշ փողատեր Հայաստանում ներդրում չի արել: Խաբել է բոլորին՝ թոշակառուներից սկսած մինչև պետական ու մասնավոր սեկտորի աշխատողներ: Տնտեսական նվաճումները 0-ական են կամ արտահայտվում են 0-ից նվազ (մինուս) թվերով: Ադրբեջանը եռակի անգամ գերազանցել է Հայաստանին իր ռազմական ուժով և մարտական տեխնիկական հագեցվածությամբ:Հայաստանը մասխարա է դարձրել ամբողջ աշխարհի առաջ, Հայաստանում քրեական գործերի պակաս չկա, որոնք անհրաժեշտ ապացույցների բացակայությամբ փակվում են, մոռացվում կամ դառնում իշխանությունների հերթական խայտառակության առիթ: Այս ամենի արդյունքում լավացել են բացառապես իշխող քաղաքական թիմի և վարչապետի կենսական պայմանները:
Գ) Անորոշ ապագան
Ես պայծառատես չեմ, բայց թույլ տվեք ասել, որ նա իշխանությունից հեշտությամբ և մանավանդ իր կամքով հեռացողը չէ: Իսկ հեռացումից հետո նրան կդատեն միանգամից մի քանի հոդվածներով.
ա) Դրսի աջակցությամբ իշխանությունը զավթելու և այն խունտայի ձեռքում կենտրոնացնելու,
բ) Սահմանադրական կարգի տապալման բազմակի փորձերի,
գ) Ուժային և իրավապահ կառույցներն այլասերելու նկրտումների և երկրի անվտանգության համակարգը վտանգելու,
դ) Երկրում վախի և սարսափի մթնոլորտի խորացման, կեղծ ցուցմունքների հիման վրա հազարավոր մարդկանց ձերբակալությունների,
ե) Ազատ խոսքի, լրատվամիջոցների և լրագրողների դեմ հալածանքների համար:
Ցանկը շարունակելի է, մինչդեռ վարչապետ Փաշինյանը շարունակում է փչոցներ տարածել ուրիշների մասին:»։
Martun Khachatryan
«Ես հիմա հասկացա կապանի թթի օղու զորությունը:»։
Мигрдат Ростомович Мадатян
«Փաստորեն։
Մեր կենտրոն հաճախող մարդկանց մեծ մասը ինձ դիմում է՝ “պրն Մադաթյան Ջան”, իսկ ով գրիչ չի ունենում՝ վերցնում է կենտրոնի գրիչներից մեկը, որը հետո խնդրում ենք, որ չվերադարձնի…
Փաստորեն գրիչը տանում են որպես «հավատարմության առհավատչյա»…
Շնորհակալություն վարչապետին՝ քծնողության նման նուրբ արվեստին, նման նրբագույնս հոգեբանական բացատրություն տալու համար։
P.S. Իմ սեղանին դրված են տարբեր մարդկանց կողմից, տարբեր ժամանակներում նույն տարբերակով “առաջարկած” իսկ հետո “վերադարձնելու փորձերս պատմություն դարձած” “էլիտար” և ոչ էլիտար գրիչներ։ Փաստորեն վերհիշեմ թե ում եմ քծնում, կամ ով ա ինձ քծնում…
P.P.S. Բոլոր նրանց համար, ովքեր խիստ տպավորված են ՆՎԻՐՎԱԾ գրիչի արժեքից՝ ես երբեք պետական պաշտոն չեմ զբաղեցրել, սակայն իմ գրպանի գրիչն էլ փոքր արժեք չունի։ Տեղեկացնեմ, որ ծննդյան և այլ առիթների դեպքում, հաճախ մեր ընկերները մեզ գառան մատերի կամ խոզի բդի փոխարեն գրիչ են նվիրում և եթե ես գտնվեի նման իրավիճակում, ես նույնպես այդ գրիչը կթողնեյի նույնիսկ Նիկոլ Փաշինյանին։ ՀԱՄՈԶՎԱԾ, անկախ դրա արժեքից։
P.P.P.S. ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ…
#save_Hrayr_Tovmasyan
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»։
Կարեն Վրթանեսյան
«Տեսառեպորտաժ է 2018 թվականի մայիսի 25-ի նիստից «Հայաստան» հիմնադրամի։ Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է։ Մի քանի վայրկյան էլ երևում է, որ Հրայրը հետը հանգիստ շփվում է, բայց հետո էլի ձեռքին նույն կապույտ գրիչն է։ Հրայրի գրիչն էլ Հրայրի առջև է, թղթին դրած, սև գրիչ է։
Վիդեոն այստեղ է, նայեք. https://www.youtube.com/watch?v=ymM6bBlDTmg
Անկախ այն բանից Հրայրն իրեն գրիչ տվել է, չի տվել, թե Նիկոլն ա գրիչը վերցրել ու չի վերադարձրել, թե ինչ, սա իր ասած. «Ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս փորձում էր իր ծառայություններն ինձ առաջարկել»-ու ապացույց չի կարող լինել։
Բայց եթե ձեր դուրը գալիս է, որ Նիկոլը ձեզ էշի տեղ է դնում…
#sutNikol
Հ.Գ. Վիդեոն գտավ Hayk Khachikyanը»։
Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov
«Այ Հրայր ջան, քեզնից հեչ չէի սպասի, էս ինչ «դուխով» քծնանք է
Էդքան գրիչ ուզեցի չտվեցիր, Նիկոլը պիտի լիներ, որ նվիրեիր չէ՞ :
Էդ գրիչն ինձ էիր խոտացել, իշխանությունը փոխվեց, տվեցիր Նիկոլին:
Մարդ չգիտի՝ խնդա, թե լա. համազգային թյուրիմացության մեջ ենք :
#մանուշակ_մսուր_մանկապարտեզ»։
Georg Sardaryan
«հրոյի գրչի պատմությունը անկեղծ է նիկոլի կողմից ներկայացված,հիմա սկսվել է խուճուճ ու ծուռումուռ մեկնաբանությունները նիկոլին քլնգողների..»։
Մասիս Մելքոնյան
«Ամենայն անկեղծությամբ կխնդրեմ,որ ՍԴ նախագահ֊Վարչապետ բանավեճն այլևս հրապարակային քննարկման առարկա չդարձնենք, բովանադակային տեսանկյունից, այն չափազանց նյութազուրկ է, գործի դրված մեխանիզմը գործադիր մարմնի ղեկավարին հարիր չէ։Ցավում եմ,որ կառավարման բարձր օղակում բանավեճերն ու քննարկումներն այսքան անբովանդակ են։ Պահպանենք լռություն!!! Հուսով եմ դա կօգնի վարչապետին հետևություններ անել….»։
Hayk Mamijanyan
«Հիմա հասկացաք, թե ինչի եմ միշտ գրիչիս ու կրակայրիչիս նկատմամբ ուշադիր))))»։
Ցոլակ Գրիգորյան
«Վարչապետը գրիչի թեման սղցնելու համար հիմա ՀՔԾ-ին հանձնարելու է Թովմասյանի բոլոր գրիչները, էէէ, Թովմասյանի գրչի տուփերն առգրավել։ Կատակ եմ անում․ Թովմասյանի պատմուճանն է առգրավելու, որի մեջ Թովմասյանն է լինելու։»։
Anna Manyan
«Խեղճ ժողովուրդ ով ոնց կարում փորձումա մանթոյից հելնի։ Արա բայց էդ հրոն յաման չաթլախնա,մեկա հրո հիշի փորձված գելն էրկու ոտովա թալակն ընկնում։Մի օր գմփալու ես։ )))))»։
Էդգար Մանուկյան
«Գրիչ…ընդամենը 530 եվրո…
Յանուկովիչի ոսկի զուգարանակոնքը հիշու՞մ եք: Հաստատ սա էլ կունենա…
Ձեր թալանչի…»։
Vahram Petrosyan
«Ինձ թվումա Փաշինյան Նիկոլը պլանավորել էր Մինասյան Արծվիկի ֆոտոն շեյրել էն էլ քանի որ պալիտ եղան, գրիչի մասին էս էշությունն ա մոգոնել
Ամոթ ա արա, գոնե դեբիլնորիդ կամանդին խղճա, որ խոսալու տեղ ունենան
#իդիոտ»։
Mkrtich Israyelyan
«Գրիչ առ գրիչ հետ եք վերադարձնելու»։
Voskan Sargsyan
«լրագրողական գործունեության ընթացքում հարյուրավոր գրիչներ եմ նվեր ստացել։ Մտքովս չի անցել, թե նվեր տվողները ինձ քծնել են, պարզապես գրչիս թանաքն է հատել, կամ այդ պահին գրիչս չեմ գտել, հարցազրույց տվողը իր գրիչը նվիրել է ինձ։»։
Artur Danielyan
«Էս սաղ հեչ, դուք ՀՀ ՊՆ Տոնոյան Դավիթի ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի վիճակը պատկերացնու՞մ եք: Էն յոբանի պապուասը իրանց շեֆն ա:»։
Tadevos Hovhannisyan
«-Պատասխանը լինելու է հուժկու, ջախջախիչ, անհամարժեք ուժգին և քայքայիչ
-ի՞նչ
-ի՞նչ ինչ, ճտիկով գրիչ»։
Alina Bojolyan
«Փաստորեն Հրոն չէր կարող հրաժարական գրել… բա գրիչ չունի…»։
Irina Danielyan
«Մի գաղտնիք ասեմ իմ մասին, ես ահավոր շատ եմ սիրում, որ գրիչ եմ նվեր ստանում, դա ինձ մի այլ կարգի պարտավորեցնում է։»։
Marut Teryan
«Մի գրիչի պատմություն!
Ա յ գեդնը մտնես! Մի գրիչ էլ չունես! Ով քեզ տեսավ գրիչ նվիրեց! Անգամ էն թուրք լրագրողն էր քեզ գրիչ նվիրում! Գրիչի էլացածն ինչ է? Թէ գրիչների քյալեն էլ լափելու հատկություն ունես???
Բա գործ տվող,ստեր գրող ու տարածող մարդուն խոմ դուխի չէին նվիրելու? Չնայած քեզ հաստատ դուխի էլ է պետք! էն էլ ղազաններով!!!!!!!»։
Babken Harutyunyan
«Վերջ 《ցնցող》 բացահայտում` Հրայրի դեմ 《փաստը》 պարզվեց Նիկոլին նվիրած գրիչն էր: Նիկոլի տեղը ամոթ եմ զգում, ամոթ եմ զգում որ էս տեսակ ցածր ու փոքրոգի մարդը իմ երկրի վարչապետն է, որ տեսակ մարդուն թեկուզ կարճ ժամանակ, բայց որոշ չափով հավատացել եմ ու ցավ եմ ապրում , որ երկրում դեռ մնացել են թեկուզ քիչ, բայց հավատացող մարդիկ: Ամոթ է, երբ Էթիկայի նորմերին համապատասխան վերաբերմունքը երկրի վարչապետը ընկալում է որպես իր անձին ուղղված քծնանք` համենայն դեպս իր գրառման մեջ քծնանքի փաստ էլ չկար, իսկ քծնանքի մասին խոսելիս Նիկոլ թող նախ իր շրջապատը նայի` մարդկանց, ովքեր ասում են , թե վարչապետն ինչ ասում ու անում է ` ճիշտ է անում:
Ստորացող և ճղճիմ վարչապետ ունենալը պատիվ չէ յուրաքանյուրիս համար` անկախ նրանից համակրում ենք , թե` ոչ, քննադատում ենք կամ պաշտպանում իրեն: Ի վերջո բոլորս ապրում ենք մի երկրում և ունենք մի վարչապետ, ով տարիուկես առաջ վայելում էր բացարձակ հեղինակություն, իսկ այսօր դարձել է ճղճիմ ռեպրեսոր : Ողղակի ամոթալի է:
Կարծում եմ Նիկոլի երեկվա հայտարարությունը այլ ` ավելի վտանգավոր դրսևորում էր ունենալու, որից վարչապետը նահանջեց ամոթալի իրավիճակում հայտնվելով:»։
Հրանտ Խալաթյան
«Վարչափեդի անձնական օգտագործման ոռմտնիչը շատ պատահաբար պալիտ արեց, որ վարչափեդը խոշոր չափերի հասնող կաշառք ա ստացել, քանի որ ինքն էր պնդում, թե այդ գրիչը իրեն տրվել ա՝ որպես ծառայություն․․․»։
Sargis Mikayelyan
«Պատասխանը լինելու է մոտավորապես հետևյալը.
«Է, վարչապետի մոտ այդ պահին գրիչ չկար, մենք տվեցինք, որ մի բան գրի/ստորագրի, տեսանք՝ դուրն եկավ, նվիրեցինք իրեն: Ի՞նչ է եղել որ… Ի՞նչ իմանայինք, որ այդ գրիչն ապագայում իրենից անհամաչափ հակահարված է ներկայացնելու»: :'( :'(
… Բնավ պետք չի նախկիններին հակադարձելու համար նվազեցնել երկրի ղեկավարի ու հեղափոխության առաջնորդի խոսքի արժեքը… Խոսքի արժեքը նվազեցնելը շա՛տ ավելի վատ է առաջնորդի համար, ցանկացա՛ծ առաջնորդի համար, քան հակառակորդի «հարձակմանն» ուղղակի չպատասխանելը:
Գրիչ ինձ էլ են շատ նվիրել, ի դեպ: Գիրք էլ: Գրիչն, իհարկե, հզոր ու սարսափելի ուժով օժտված զենք է: Բայց ոչ «ֆիզիկական» իմաստով:»։
Ցոլակ Գրիգորյան
«Կարևոր հայտարարություն։
Գնում եմ ՀՔԾ հաղորդում գրեմ ՀՀ վարչապետի դեմ առ այն, որ նա պետական բարձր պաշտոն ստանձնող անձից առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել՝ գրիչի տեսքով, որի արժեքը կազմում է մի քանի հարյուր հազար դրամ։»։
Irina Danielyan
«Հա բայց Հրանտը ճիշտ է ասում, բոց կլինի, որ պարզվի էս գրիչը Հրայրից գողացել է։»։
Ashot Felikyan
«Պողոս, այ պողոս, տեսա՞ր վարչաՓետիդ «Իսկանդերը», որով «անհամաչափ» հարված հասցրեց Հրայր Թովմասյանին: Լավն էր, չէ՞»։
Հրանտ Խալաթյան
«Մինչ ողջ համացանցը քննարկում էր պատասխան փաստի անհամաչափությունը, Հրայր Թովմասյանն իրեն բնորոշ հանդարտությամբ ու մեղմությամբ, զանգահարեց իր փաստաբանին և ասաց՝ պետք չէ սպասել 20 օր, խնդրում եմ հայցը պատրաստել»։
Ani Hovhannisyan
«Հուսամ՝ մի օր որպես փաստ ադրբեջանցու նվիրած գրիչը չի ներկայացնի միջազգային որևէ հարթակում, ազգովի խայտառակ լինենք․․․)))»։
Գեղամ Սիմոնյան
«Գրիչի մասին… Տպավորություն է, որ հատուկ է ինքն իրեն հեղինակազրկում, բայց ինչու…»։
Arman Agadjanian
«Հա, հակահարվածն անհամաչափ ուժեղ էր: Ուղղությունն էր հակառակ:»։
Sahakanush Aroyan
«Էն որ շողոքորթել է ու ամենինչ արել,որ պաշտոնում մնա,ես 100տոկոս համոզված եմ ու դրա համար ապացույց պետք չի,վերջ ի վերջո տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել,ոնց են հրայրների,էդոների,աշոտյաննեջի նմանները մեծ ու փոքր պաշտոններում շողոքորթելով մնացել,տեսել ենք ոնց են նույն շողոքորթությամբ ,ՀՀԿ-ն լքելով, ՔՊի տաքուկ գրկում հանգրվանել,,,
հրոյի սահմանադրական դատարանի շեֆ ,հա հենց շեֆ մնալը հայհոյանք է հայ ազգի համար, որովհետեւ հրոնները առնվազը հեղափոխությունից հետո օրենքով տասը տարի շարունակ իշխանության մոտիկ չպետք է գային,իշխանության մասին կարծիք չպետք է հայտնեին,,,»։
Գագիկ Քամալյան
«Երեկ գրառումներիցս մեկը ջնջվեց(ոչ իմ մեղքով), որտեղ նշել էի, որ այս ասուլիսը քաղաքական առումով Փաշինյանի ամենաթույլ ասուլիսն էր:
Իհարկե քաղաքական առաջնորդի խոսքում պետք է լինի էպիկականություն, բայց երբ այն գերազանցում է քաղաքական ռեալությանը, ապա դա նշանկում է կրկին արժեզրկել սեփական խոսքը:
Փաշինյանը իմ բնական դաշնակիցն է, և ես պարտավոր եմ բարձրաձայնել, որ չի կարելի այդքան անլուրջ կերպով վերաբերվել սեփական խոսքի ծանրակշռությանը, որովհետև այդ ամենի բացասական հետևանքերը այնպիսի անակնկալությամբ կգան, որ ազատ անկման արագությամբ գահավիժումը անխուսափելի կդառնա:»։
Koryun Simonyan
Ինչ խոսք, այս գրիչը շատ ծանրակշիռ փաստ է, փաստորեն երեկ ողջ օրը էս գրիչին էինք սպասում??? Մտածում էի’ ձայնագրություն կլինի, գոնե ինչ-որ սքրինշոտ’ թեկուզև Արծվիկ Մինասյանից, բայց ոչ, Թովմասյանի ողջ քծնանքը’ ուղղված վարչապետին, բանտարկված է այս գրիչի մեջ:
ՀԳ. Չեմ զարմանա, որ պարզվի’ սա հեչ էլ սովորական գրիչի չի, այլ կախարդական ա, ու որ կողքից շփես, Հրայր Թովմասյանը Ջինի նման դուրս կգա ու կսկսի շողոքորթել:
ՀԳ2. Բա թե հասնեմ երևան, փաստեր ա, որ մտցնելու եմ աչքը:»։
Վահագն Մխոյան
«Ես ուզում եմ ուղիղ եթերում տեսնել, թե ոնց են Նիկոլի փասաբանները դատարանում գրիչը ներկայացնում։»։
Aza Babayan
«А ведь если бы не было соцсетей, о тотальной глупости многих мы могли бы только догадываться…»։
Gagik Hambaryan
«Փաշինյանի դարակազմիկ ապացույցը փաստում է՝ Հայաստանը վտանգի մեջ է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում դարակազմիկ պատասխան է տվել Հրայր Թովմասյանին` երեկ Կապանի մամլո ասուլի ժամանակ հնչեցրած մտքերի հետ կապված, ըստ որի` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2018 թ-ի մայիսից սկսած առաջին ամիսներին գրեթե ամեն օր, իսկ հետո էլ շաբաթը մեկ իր ծառայություններն է առաջարկել իրեն… Ի պատասխան այդ հայտարարության` պարոն Թովմասյանը 20 օր ժամանակ տվեց ՀՀ վարչապետին իր խոսքերին համապատասխան ապացույցներ ներկայացնելու համար… Մեկ օր Կապանում դեգերելուց և մի քանի գրառումներից հետո պարոն վարչապետը հանրությանը ներկայացրեց մի գրիչի լուսանկար՝ էժանագին ինչ-որ երկար-բարակ տեքստով՝ որպես Թովմասյանի քծնանքի ապացույց… Ոչ մի ապացույց ծառայություններ մատուցելու ամենօրյա առաջարկների վերաբերյալ…
Պարոն վարչապետի ներկայացրած ապացույցը ոչ այլ ինչ է, քան ուղղակի հեգնանք ամբողջ հասարակության նկատմամբ, կամ էլ ապացուցում է, որ Հայաստանի վարչապետն առողջական խնդիրներ ունի… Այս խեղկատակ արարքից հետո այլ բան չեմ կարող ենթադրել…
Պարոն Փաշինյանի հետ հանդիպողները շատ զգույշ պետք է լինեն, քանի որ վերջինս կոմպրոմատ-արտեֆակտներ է հավաքում բոլորի վրա… Պարոն Թովմասյանի բախտը բերել է… Լավ է ռեստորանում չի եղել ու ատամի չոփ կամ մաստակ չի տվել պարոն Փաշինյանին, թե չէ այսօր բախտ կունենայինք տեսնելու Փաշինյանի ատամների արանքում “ման եկած” ատամի չոփը կամ ծամած մաստակը…
Հ.Գ Իսկ եթե լուրջ՝ պարոն Փաշինյանի վարքագիծը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար…
Ի դեպ,պարզվում է, Իտալիայում ադրբեջանցի գործակալից գրիչ վերցնելը շատ ավելի նորմալ է պարոն վարչապետի համար, քան Հայաստանի ՍԴ նախագահի կողմից “նվեր” ստացած գրիչը…Ի՞սկ Ալիևի գործակալից ստացած գրիչը երևի պահել է…»։
Narek Malian
«-ես վաղը անհերքելի փաստ կհրապարակեմ…
-Ի՞նչ փաստ:
-Ինչ, ինչ… ճտիկով գրիչ:»։
Իրինա Հարությունյան
«Բայց կարո՞ղա Նիկոլը խառնումա,գուցե դա ադրբեջանցի լրագրողի նվիրած գրիչն էր, պարզելա պետք:»։
Vahram Toqmajyan
«Տեղեկացնում եմ, որ նկարում ինձ նվիրած գրիչների մեկ տոկոսն է։ Քանի-քանի ճակատագրեր են թաքնված իմ գրչատուփերում… էդ մասին գիտենք ես ու պատմությունը։»։
Կոնստանտին Տեր-Նակալյան
«Անհամաչափ հարված՝ հիբրիդային պրիդուռոկին
Կհիշեք երևի, որ ամիսներ առաջ էս պրիդուռոկը էնքան զզվացրեց ու ձգձգեց Ռադիոյի տան կոտրած դուռը սարքելը, որ վերջը չդիմացա և ուղիղ եթերում ասեցի՝ դուռը սարքի, արա՛։
Ուրեմն, որ սարքեց-պրծավ, եկավ.
– Շեֆ, ուրիշ ի՞նչ ա պետք անել, գլխանց ասա։
Այ մարդ, ես էլ սրա զահլեն մի այլ կարգի չունեմ, ձենը նեռվերիս վրա ազդում ա, մանավանդ, որ սկսում է շողորթել։ Մտածի-մտածի, ասեցի.
– Արա, մեկդ սրան տարեք, չստերս բերեք։
Իրար խառնված զվռնում էր, էն էլ էնքան դեբիլ ա, որ անգամ էս պարզ հրահանգը չկարացավ նորմալ կատարի, մենակ չստիս մի թայը բերեց։ Էս լուսանկարն էլ անհերքելի ու անհամաչափ փաստն է այս պատմության իսկության։
Հ.Գ. Գլխանց ասեմ, եթե հանկարծ ուզենաս դատի տալ զրպարտության համար. ուրեմն, էս պատմությունը ոչ թե իրականություն է, այլ հիբրիդային իրականություն։
#Հիբրիդայի_պրիդուռոկ»։
Yervand Varosyan
«Քանի անկեղծության ժամ է, պատմեմ։
2010 թվականին Կալիֆորնիայի կենտրոնական շրջանային դատարանի նախագահն ինձ իր ծառայություններն էր առաջարկում…
Ինչպես միշտ մտքովս անցկացրեցի Հայկո-Մկոյի սկետչերն ու ասեցի. «Հոպա՛ր, գնա ֆռֆռա»:»։
Farmanyan Samvel
«2012-2018 թթ. Նիկոլ Փաշինյանն իմ աշխատասենյակում բազմաթիվ անգամ սուրճ է խմել: Իմ օգնականն էլ էդ առիթներով երևի հարցրել է` սուրճը շաքարո՞վ, թե առանց, պարոն Փաշինյան: Նիկոլն էլ միշտ շնորհակալություն էր հայտնում: Փաստորեն, Նիկոլն ու օգնականս ոտքի վրա պարբերաբար քծնանքի ու շողոքորթության ռևերանսներ են փոխանակել, չեմ էլ իմացել:
Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում էլի… Չի լինում:»։
Ruben Melikyan
«Լավ, բա ամոթ չի՞։ Մեկը չկա՞ր Կապանում՝ համոզեր Փաշինյանին, որ նման անհարիր, ցածր, ամոթալի գրառում չկատարի։ Թովմասյանի հետ շատ մարդ է շփվել, և բոլորը կհավաստեն՝ նա ընդգծված քաղաքավարի է թե՛ ղեկավարների և թե՛ հատկապես ենթակաների հանդեպ։ Բոլորի հանդեպ։ Միգուցե դա իրո՞ք թերություն է։
Շողոքորթությունը Թովմասյանից նույնքան հեռու է, որքան, օրինակ, բանակից փախածից առնականությունը։»։
Կարպիս Փաշոյան-Karpis Pashoyan
«Նիկոլ Փաշինյանի բանավեճը Հրայր Թովմասյանի հետ ընդամենը պարզունակ տղայություն է՝ մաչոյիզմ։ Եվ վարչապետն ամենն այս անում է այնպիսի ինքնավստահությամբ, որ, կարծես թե, համաշխարհային պրակտիկայում նախադեպը չունեցող դատական ռեֆորմ է իրականացրել, իսկ հիմա ծանր աշխատանքից հետո «շուլուխներ» է անում։
Պարոն վարչապետ, լրջացեք, սա պետություն է՝ Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե Ձեր տան խոհանոցը։»։
Mihran Hakobyan
«Չէ, սրան իսկականից բուժվել ա պետք:»։
Ruben Mkhitaryan
«Խնդրում եմ, ասա, որ էջդ կոտրել են!!!
Խնդրում եմ, ասա, որ քո ստեղնաշարը ինքն իր կյանքով է ապրում և ինչ ուզում գրում է:
Խնդրում եմ, ասա, որ սա Շառմազանովն է ինադու գրել, այլմոլորակայիններն են ստիպել, Չալոն է լոգին/փասվորդդ իմացել:
Ախպոր պես, ասա, որ սա դու չես գրել, պռաշու ծեբյա… ումալյայու…
#ճըտիկով_գրիչ»։
Narek Samsonyan
«Շարքային բեզաչոտնիկ` Վարչապետի մանդատով
Ջախջախիչ, անհամաչափ, դաժանագույն փաստարկ ներկայացրեց էս անխիղճը: Բա լավ, բա արժեր էդքան մարդ փչացնել էդ դաժանագույն «փաստարկի» ակնկալիքով, է՛լ անձնական օգտագործման «ընդդիմադիր» պատգամավոր, է՛լ դեռ աչքիցս չընկած Իմքայլական պատգամավոր, էլ հազար ու մի բեզաչոտնիկ պրոպագանդիստ: Սաղին սարքիր ձեռառնելիք ինչ ա թե մի քիչ շատ էիր խմել:
Հրայր Թովմասյանի փաստաբանները կարան էլ չսպասեն ու էս դասական զրպարտչին դատի տան:»։
Կարեն Վրթանեսյան
«Նիկոլը ներկայացրեց իր հաղթական խաղաթուղթը, որով երեկվանից սպառնում էր ջախջախել Թովմասյան Հրայրին. փաստորեն Թովմասյանը 2018-ի մայիսին Նիկոլի կողքն ա նստած եղել ինչ-որ միջոցառմանը, Նիկոլն իր գրիչը չի գտել, Հրայրի գրիչով ա գրել, հետո Հրայրի գրիչը մնացել ա իր մոտ։
Նիկոլը պնդում է, որ Հրայրն այդ գրիչը «շողոքորթելով» է իրեն տվել, ես համոզված եմ, որ ստում է, քանի որ … Քանի որ «Նիկոլ» և «ստախոս» բառերն արդեն հոմանիշ են դառնում հայերենում։ Արդեն չեմ զարմանա, եթե հենց ինքը ցրած լինի։ Արդեն ոչ մի բանից չեմ զարմանա։
Ու փաստորեն Նիկոլը հենց այդ դրվագն է լրագրողների ու ժողովրդի առաջ ներկայացնում՝ որպես անսասան ապացույց, որ Հրայրն «ամեն օր, հետո ամեն շաբաթ, հետո ամեն ամիս փորձում էր իմ հետ կապ հաստատել, իր ծառայությունը մատուցել»։
Երևի Նիկոլն ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս փորձել է այդ գրիչը վերադարձնել, բայց մոտը չի՞ ստացվել։ Պատկերացրեք, էլի, Աննան հարցնում է.
— Նիկո՛լ, ինչո՞ւ չես քնում, գիշերվա երեքն է:
— Էէէէէէէ, ախր բա գրիչը, գրիիիիչըըըըը…
Լուրջ, հա՞։
#sutNikol»։
Հայկ Դերզյան
«Հասկանում ես չէ, որ խնդալու ես.. թե բա փաստ ունեմ: Ոչ փաստ ունես, ոչ պատիվ, ոչ էլ տղամարդկություն: Կարողա՞ հաջորդ անգամ Թովմասյանի տունը խուզարկես իրա տռուսիկ մայկեն տանես այ խեղկատակ:
Չէ ժող ջան, մենք արժանի ենք լավ իշխանության, լավ, ուզում եք, այլ իշխանության, բայց ոչ սրա նման խեղկատակի:»։
Yervand Varosyan
«… ու սրա մասին չկա ոչ մի սկետչ, ոչ մի պիես, ոչ մի վեպ, բանաստեղծություն, ողբերգություն կամ կատակերգություն, չկա։»։
Artur Danielyan
«Անասուն»։
Կոնստանտին Տեր-Նակալյան
«Պրիդուռոկ!!!»։
Կոնստանտին Տեր-Նակալյան
«Նիկոլականներ, հլա մի հատ ճիշտն ասեք` գոնե մի քիչ չե՞ք ամաչում էս հիբրիդային պրիդուռոկի այս աստիճան խղճուկ «անհամաչափ հարվածից»»։
Հրանտ Խալաթյան
«Չէ, հարց չկա, ես միանգամայն վստահ էի, որ սեփական զգացողությունների վրա հիմնված ինչ-որ բարբաջանք ա դուրս տալու, բայց որ էս կարգի՞․․․
Արա հասկանու՞մ եք երկրի ղեկին ով ա, գռանատով կապիկն ավելի ապահով տարբերակ ա էս դեպքում։
Տեքստի շարունակությունը հարկ չեմ համարում տեղադրել իմ սեփական էջում, որովհետև էջս նախատեսված չէ ամեն մի աղբի համար, ցանկացողները կարող են շարունակությունը կարդալ իր էջում, ի դեպ իր էջից չեմ կիսվում, որովհետև սկզբունքորեն չեմ մտնում այդ հակահիգիենիկ տարածք․․․
#կատարյալ_առողջը»։
Ara Vardanyan
Ես իրոք խորը ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից։ Անասելի ցավ է, քանզի միշտ համոզված եմ եղել, որ Աստված չի արժանացնի մեզ նրան ինչին իրոք արժանի ենք։ Ափսոս, սխալվեցի՝ արժանացրեց։
Հ.Գ. Ինչպես միշտ նա գցեք պատասխանատվությունը այլ մարդու վրա։ Ծիծաղելի ես՝ ծիծաղելի։»։
Narek Malian
«Հարցս ուղղում եմ բացառապես իշխանության մեջ գտնվողներին: Հիմա հասկանու՞մ եք ինչի մեջ եք…
#գրիչը»։
Arsen Babayan
«Այ հենց այսպես էլ ինձ կալանավորեցին:
Վերցրեցին մի հատ գրիչ ու այդ գրիչով հնարեցին մի պատմություն այն մասին, թե իբր ես հանցանք եմ կատարել:
Հիմա հասկացա, թե ումով է ոգեշնչվում ՀՔԾ-ն:
Դատվելու են բոլոր նրանք, ովքեր գրիչը վերցնում կեղծիք են անում ու հենց այդ գրիչն էլ նույն կեղծմամբ դարձնում են իրեղեն ապացույց:»։
Ankakh Hayastan
«Վաաախ հորսսսս արևև, բադ ըլնեեեմ:
Այսինքնսսս Հրայրի շողոքորթությունը էնա, որ գրիչը տվելա ստորագրելի ու հետո քաղաքավարությունից դրդված չի վերցրել:
Մեկ էլ քաղաքավարի շնորհակալությունա հայտնել դստեր համար կրթաթոշակ տրամադրելու համար:
Մեկ էլ որ որպես վարչապետ առաջարկելա մասնակցել ՍԴ օրվան:
Յախք Հրայր, ոնց եմ քեզնից զզվում, փուֆֆֆֆ, ինչ նոխկալիաաա:»։
Armen Ashotyan
«Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկում Նիկոլ Փաշինյանին։»։
Anna Hakobyan
«Ինչ դու, ինչ քո ներկայացրած փաստերը: Լավա չես գրել՝ Հրայր Թովմասյանը մտքում «թագավոր ջան»-ով էր ինձ դիմում
Հ.Գ. Աննա, դեղերը բեր կամ չէ, ավելի լավա մոնտաժնիկ ճարի. դեղերն արդեն չեն օգնում…»։
Tigran Kocharyan
«Հրայրից նվեր ստացած գրիչ
Սա էր փաստը իմ ջախջախիչ
։)
#շշել_եմ
#էս_ով_ա_վաբշե»։
Irina Danielyan
«Բա էս գրիչը չէիր կարողանում Ղազարիդ հրթիռեիր բերել, կամ Մայրամիկիդ ասեիր նկարել գիշերով վայբերով քեզ ուղարկեր։
Մի գրիչի պատմություն, էն էլ չափազանցված մեծ ստի չափաբաժնով։ Հավանաբար Հրայր Թովմասյանը սրտանց նվիրել է, սա էլ էնքան հոգով կեղծ է, որ մտածել է իր ծառայություններն է առաջարկում, չէ Նիկոլ ջան, ոչ բոլորն են քո նման սրիկա։»։
Irina Danielyan
«Նիկոլ Փաշինյան էս գրիչի մեջ մեծ պետականություն կա, որը դու չես էլ հասկանա, էս գրիչը նվիրել էր, որ ստորագրեիր օրենքները, մեկ է՝ էլի դա չես հասկանա, էնպես որ, ինձ նվիրիր ես լավ կպահեմ, էս գրիչը հետագայում թանգարանում է դրվելու։»։
Mher Grigor Parvanyan
«Սա #դեբիլներիապստամբություն ա։ Կիկոլի #փաստ ֊ը վկա։
Նիկոլ ծնեց և հայտնեցավ, մեզի֊ձեզի #էշէշ մխիթարանք։
Այ #անմեղսունակ մեկին ասեիր էրեկ ֆոտո անեին ուղարկեին, սաղ գիշեր տանջվան»։
Vahram Petrosyan
«Էդ ձիշովկին ասեք, էդ գրիչը համապատասխան տեղդ մտցրա, այլ մուտիլովշիկ կլոուն»։
Irina Danielyan
«Աննա՝ դեղերը։»։
Yervand Varosyan
«Ես գիտեմ մի օր վարագույրն իջնելու է, մեկը դուրս գա կուլիսների հետևից ու ասի. «Հը՜ն, ո՞նց եք, հավատացիք չէ՞… դե լավ հավաքվեք, անցեք գործերիդ, թատրոնն ավարտված է»։»։
Կարեն Վրթանեսյան
«Իսկ այսպիսի՞ տարբերակ…
Նիկոլն այդ գրիչը գողացել է Հրայրից, հետո պատմություն է հնարել, որ Հրայրն այդ գրիչը զոռով է իրեն տվել, հետո արդեն սկսել է ինքն էլ այդ ապուշ պատմությանը հավատալ, իսկ հիմա արդեն դեռ մի բան էլ կռիվ է անում Հրայրի հետ, թե բա խի՞ ես այդ գրիչն ինձ տվել։»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )