Մի իրի պատմություն. թանաք

Հին եգիպտացիները առաջինն էին, ովքեր հայտնագործեցին թանաքի պատրաստման բաղադրատոմսը։ Քանի որ նրանք գրում էին պապիրուսի վրա, օգտագործում էին մրի և յուղի խառնուրդը։ Չինաստանում նույն այդ բաղադրատոմսը օգտագործում էին 2,5 հազար տարի առաջ։ Այստեղից էլ սկիզբ է առնում թանաքի պատմությունը։
Հռոմեացիները և հույները նույնիսկ մեր դարաշրջանից առաջ (3-րդ դարում) օգտագործում էին մի քանի տեսակի թանաք: Կարմիր «պալատական թանաք» պատրաստելու համար օգտագործում էին ծծմբային սնդիկ և ծիրանի ներկ:
Սև թանաք ստանալու համար նրանք օգտագործում էին գունանկարչական սև ներկ, որթատունկ, մուր, փայտածուխ, մրգերի կորիզներ: Ավելի ուշ` եռացնում էին ծառերի աղաղակիր կեղևը։
Երկաթե թանաքի պատմությունը, որը հայտնի է նաև այժմ, սկսվում է 16-րդ դարից: Այդ թանաքը պատրաստվել է հետևյալ կերպ` ընկուզենու կամ կաղնու կեղևից, լաստենու արմատներից, «թանաքային ընկույզներից» (բույսերի տերևների վրա առաջացած պաթոլոգիական պալարներ) պատրաստել են եփուկ` թանաքային հյութ, այնուհետև նրա մեջ երկաթե կտորներ են ընկղմել, հետո` բուսախեժ `թանաքի ամրության համար, իսկ մածուցիկությունը նվազեցնելու համար ավելացրել են մեխակ, կոճապղպեղ, շիբ:
1876 թվականին քիմիկոս Կ.Բ. Շելեն կարողացավ կռահել թանաքի ստացման գաղտնիքը: Նա պարզեց, որ եփելու ժամանակ լաստենու կեղևից ջրի մեջ դաբաղաթթուներ էին լցվում, և երկաթը նրանց հետ առաջացնում էր թթու երկաթախառն աղեր: Ստացվում էր թույլ գունավոր լուծույթ, սակայն չորանալու ընթացքում, երբ երկաթը օքսիդանում էր, այն մգանում էր: Առաջացած երկաթի օքսիդը անլուծելի էր և դիմացկուն` լույսի ճառագայթների հանդեպ:
Ժամանակը անցնում է, և թանաքի պատմությունը նույնպես չի դոփում տեղում: Մեր օրերում ստեղծվել են թանաքի բազմաթիվ տեսակներ, այդ թվում` այսպես կոչված «հավերժական» և անտեսանելի թանաքներ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )